Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանյան մարզչական ասպարեզում կանայք ընդամենը 15% են կազմում

SOCIETY
Ազգային վիճակագրական ծառայության 2016 թ. սպորտային կազմակերպությունների մասին ուսումնասիրությունը վկայում է հայկական սպորտում կանանց ընդգրկվածության ցածր մակարդակի մասին:
 
Ըստ սպորտային կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների՝ 2016թ. հանրապետությունում գործել է 174 սպորտային կազմակերպություն: Երևան քաղաքում գործող սպորտային կազմակերպություններից 11–ը գտնվել են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, 2–ը` Կրթության և գիտության նախարարության, 36–ը` Երևանի քաղաքապետարանի, 3–ը` վարչական շրջանների, 6–ը`«Հայաստան» մարզական միության և 2–ը` «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության ենթակայության տակ:
 
Այսպես, ըստ վիճակագրության՝ Հայաստանում սպորտային կազմակերպությունների քանակով առաջատար է մայրաքաղաք Երևանը, որտեղ տեղակայված է 30 այդպիսի կազմակերպություն: Ընդ որում դրանցում օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևի խմբերի քանակները կազմում են համապատասխանաբար 1327 և 357: Ստացվում է, որ Երևանում օլիմպիական մարզաձևերով զբաղվող խմբակների թիվը գրեթե 4 անգամ գերազանցում է ոչ օլիմպիականինը:
 
Սպորտային կազմակերպությունների թվով Երևանին զիջում է Շիրակի մարզը, որտեղ կա 37 նման կազմակերպություն, որոնց մեջ կրկին գերակշռում են օլիմպիական մարզաձևերի խմբակներ հաճախող պատանիները: Այստեղ հարաբերակցությունը կազմել է համապատասխանաբար 606 և 119: Միաժամանակ Շիրակի մարզի գյուղերում կա օլիմպիական մարզաձև ուսուցանող 47 խմբակ:
 
Սպորտային կազմակերպությունների թվով իրար մոտ են գտնվում Կոտայքի և Լոռու մարզերը՝ համապատասխանաբար 15 և 19 կազմակերպություններով:
 
Ընդհանուր առմամբ նշենք, որ Հայաստանի սպորտային կազմակերպությունների թիվը կազմում է 174, որտեղ կան թվով 3034 օլիմպիական և 766 ոչ օլիմպիական մարզաձևի խմբակներ:
 
Հայաստանյան մարզերից ամենատխուր վիճակը տիրում է Տավուշի մարզի գյուղերում: Այստեղ, ըստ վիճակագրության՝ բացակայում են թե օլիմպիական և թե ոչ օլիմպիական մարզաձևերի խմբակները:
 
Առհասարակ օլիմպիական մարզաձևերի խմբակներ չեն գործում Վայոց ձորի մարզի գյուղերում, իսկ ոչ օլիմպիական մարզաձևերի խմբակներ Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի գյուղերում:
 
Ընդհանրապես վիճակագրությունից պարզ է դառնում, որ ոչ օլիմպիական մարզձևերը գյուղերում պահանջարկ չունեն, եթե իհարկե այդպես կարելի է ասել: Նմանատիպ մեկ խմբակ կա Գեղարքունիքի, 2–ական Լոռու և Սյունիքի, 4–ը Շիրակի և ամենից շատ՝ 34 խմբակ կա Վայոց ձորի մարզում:
 
Ինչ վերաբերում է մասնագետների թվին, ապա այս առումով Հայաստանում նախորդ տարի խնդիր չի եղել: Այսպես՝ 2016 թ. մենք ունեցել ենք 1976 մարզիչ–մանկավարժ, որից ընդամենը 299–ն են եղել կանայք՝ ընդհանուրի 15 տոկոսը միայն: Ընդ որում Արագածոտնի մարզում առհասարակ կին մարզիչի չես հանդիպի: Իսկ մայրաքաղաքից հետո կին–մարզիչների թվով առաջատար է Շիրակի մարզը, որտեղ 2016 թ. տվյալներով մարզչական կարիերա է ծավալում 75 իգական սեռի ներկայացուցիչ:
 
Միաժամանակ նշենք, որ Հայաստանյան գյուղերում նույնպես կին–մարզիչների «պակասորդ» կա: Հայաստանի 10 մարզերից միայն Գեղարքունիքում, Կոտայքում և Շիրակում կան կին–մարզիչներ, ընդ որում՝ նրանք ընդամենը 6–ն են:
 
Վիճակագրությունից նաև տեղեկանում ենք, որ նախորդ տարի Հայաստանն ունեցել է 41 հազար 378 մարզիկ, որից ընդամենը 6 հազար 322–ն են եղել կին: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանում մարզաձևերից որն է առաջատարը, ապա կարող ենք նշել, որ առաջին և երկրորդ տեղերում են ֆուտբոլն ու հունահռոմեական ըմբշամարտը՝ համապատասխանաբար 5 հազար 136 և 4 հազար 17 մարզիկներով:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service