Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


Արմինէ Առաքելեանի ցուցահանդեսը դարձավ նաև նոր բացահայտումների առիթ

SOCIETY
Ասում են տաղանդավոր մարդն ամեն ինչում է տաղանդավոր և նույնիսկ պայքարի կամ կռվի ժամանակ կարելի է դա նկատել ու հասկանալ: Եվ ամենևին էլ պետք չէ պատահականություն համարել, երբ մի օր Սորբոնի կամ Հարվարդի համալսարանն ավարտած, համաշխարհային մասշտաբներով բազում բարձր պաշտոններ զբաղեցրած մարդը հանկարծ որոշի, որ հանուն գաղափարի ուզում է հրաժարվել ամեն ինչից ու սկսի բոլորովին այլ՝ երաժշտություն գրելով կամ նկարելով զբաղվել:
 
Ասում են ստեղծագործելու ունակությունը մարդու հետ է ծնվում: Հետո այն մարդու ուղեղի մի հատվածում՝ թաքուն մի տեղ, լուռ ծվարում է ու սկսում «սպասել»: Բայց երբ հանկարծ նպաստավոր պայմաններ են լինում, այն առանց վարանելու, ենթագիտակցությունից դուրս է նետվում դեպի գիտակցություն ու մարդուն ստիպում աշխարհին նայել, շրջապատը զգալ ու այն սինթեզել գույների կամ նոտայի միջոցով: Երկու դեպքում էլ մտքից բացի, գործին խառնվում են մատները և օգնում, որ հոգում ու մտքում կուտակված հույզերը, զգացումներն ու ապրումները դուրս գան տեսանելի տիրույթ ու «նստեն» կամ կտավի, կամ թղթի, կամ մեկ այլ տեղ:
 
Այդպիսի մի օր սկսվեց նաև քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան և հասարակական գործիչ, Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Արմինէ Առաքելեանի կյանքում: Ավարտելով Սորբոնի համալսարանը, հետո բազում բարձր պաշտոններ զբաղեցնելով միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններում, նա մի օր որոշեց փոխել իր նավի ընթացքը և այն թիավարել դեպի հայրենիք: Բայց, հայրենիքը, որը մխրճվել էր անցյալ ու այս դարերից մնացած խորհրդային ու ճորտատիրաֆեոդալական հասարակարգերի արանքում, նրան, կարծես թե, այնքան էլ գրկաբաց չընդունեց, որովհետև դեռ պատրաստ չէր միջազգային մակարդակի թռիչքներին, վերելքներին ու վայրէջքներին:
 
Սակայն հզոր անհատը, ով վաղուց արդեն ինքն էր որոշում իր անելիքը, հայրենիքի «սառը» գրկից ամենևին էլ չհիասթափվեց, քանի որ եկել էր իր ու իր պապերի տանը սեփական բույնը հյուսելու ցանկությամբ: Եվ այդ գաղափարն այնքան վեհ ու զորեղ գտնվեց, որ զորացրեց նաև նրա միտքն ու հոգին, իսկ մատներին նաև հնարավորություն՝ զգալու, շոշափելու գույներն ու կտավին հանձնելու սեփական զգացումները:
 
 
Հունիսի 30–ից հուլիսի 7–ը «Պուշկին կղզի» սրճարան–ցուցասրահում անցկացված մատներով աբստրակտ նկարների առաջին ցուցահանդես–վաճառքը լավ առիթ էր հանրությանը ներկայանալու բոլորովին այլ «բույրով»: Ի դեպ, նկարներից թեև պայծառ ու դրական էներգիա էր հոսում ու նաև «շոյում» այցելուների գիտակցությունն ու ենթագիտակցությունը, բայց այնտեղ ևս կար թեմաների կռիվ՝ քաղաքականությունից մինչև տիեզերական պար հիշեցնող տեսարաններ:
 
Հետաքրքիր էր նաև, որ Ա. Առաքելեանի նկարները անունների փոխարեն համարներ ունեին, քանի որ նրա կարծիքով նկարներին անվանակոչելը սահմանափակում է այցելուի երևակայությունը: Եվ այդ պատճառով է, որ նրա նկարները անունների փոխարեն համարակալված էին թվերով: Ուշագրավ էր նաև այն, որ հուլիսի 6–ին՝ մեր այցելության պահին վաճառվեց նրա 6–րդ համարի նկարը: Ու չնայած դա կարելի է նաև զուգադիպություն համարել, սակայն հետաքրքիր էր ու ցանկություն առաջացավ անդրադառնալու: Բայց ամենակարևորն այն էր, որ այս ցուցահանդեսը լավ առիթ էր հանրությանը նորովի ներկայանալու, նոր ծանոթություններ ձեռք բերելու և նորանոր այլ գաղափարներ նույնպես կյանքի կոչելու:
 
Մնում է միայն շնորհակալություն հայտնել Արմինէ Առաքելեանին և նորանոր ցուցահանդեսներ կազմակերպելու հնարավորություն մաղթել:
 
 
Արմինե Գրիգորյան
Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service