Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Ռումինացի փորձագետն առաջարկել է Ռումինիային պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

POLITICS

Ռումինիայի Խորհրդարանի փորձագետ Ֆիլիպ Կլեմը/Filip Clem հանդես է եկել Ռումինիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկով: «Արմենպրես»-ը ստորեւ թարգմանաբար ներկայացնում է հոդվածը: 

Ռումինիան կարող է ճանաչել 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 

Ներկա իրավիճակում Ռումինիան ոչինչ չի կորցնի եւ չի վտանգի, եթե պաշտոնապես ճանաչի 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում եւ դրան հաջորդած հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերը որպես «Հայոց ցեղասպանություն»: 

2018թ. Ռումինական պետության հարյուրամյակի առթիվ Ռումինիան կարող է անել դիվանագիտական քաղաքավարության եւ պատմական համերաշխության այս ժեստը: 

Մերձավոր Արեւելքի ընթացիկ զարգացումները մեծապես թուլացրել են Թուրքիայի հեղինակությունը տարածաշրջանում: Թուրքիան այսօր խոշոր քաղաքական եւ ռազմական ուժ է, բայց այլեւս չի վայելում մինչեւ 2016թ. հուլիսի նույն ժողովրդականությունը: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն զգուշավոր վերաբերմունք ունեն Անկարայի նկատմամբ եւ վախենում են պետական ապարատի շրջանում քաղաքական իսլամի ծավալումից: Բացի այդ, նման զգուշավոր վերաբերմունք ունի Ռուսաստան-Իրան տարածաշրջանային դաշինքը (շիա մահմեդական առանցքը, որը վայելում է ռուսների աջակցությունը): Ռուս-պարսկական շահերի ուղեծրում Թուրքիայի ավելի ու ավելի շատ ներկա գտնվելը սոսկ անցողիկ պահ է: Թուրքիան կամավոր չի հրաժարվի ՆԱՏՕ-ից:

ԵՄ-ի հետ Անկարայի հարաբերություններում փոխադարձ հիասթափություն է ծագել: Թուրքիան ցանկանում է հանդես գալ որպես գլոբալ ուժ` թեեւ միջին չափի, անկախ, ինքնիշխան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամի հնարավոր թեկնածու: 

Ռումինիան խուսափել է հրապարակավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիային զայրացնելու վախից: Այժմ կոնտեքստը փոխվել է: ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի շատ երկրներ պաշտոնապես ճանաչել են այս պատմական ողբերգությունը կամ դրա ճանաչման համար բարենպաստ վերաբերմունք են դրսեւորել: Ռումինիայի հարաբերությունները Թուրքիայի հետ մի փոքր սառել է. փոխադարձ զգուշավորություն է առաջ եկել: 

Մենք շատուշատ ջանացինք Երկրորդ Համաշխարհային պատերազմում հրեական Հոլոքոստի պաշտոնական ճանաչման համար, ինչը պարոքսիզմի հասավ հանրության շրջանում: Հանրային ֆոնդերի ֆինանսավորմամբ ստեղծեցինք Էլի Վիզել ինստիտուտը: Ռումինիայի նախագահի կամ վարչապետի ԱՄՆ կատարած յուրաքանչյուր պաշտոնական այցի ընթացքում պարտադիր է նաեւ այցը Վաշինգտոնում Հոլոքոստի հիշատակի թանգարան: Հոլոքոստի զոհերի հիշատակը ոգեկոչում ենք տարին մի քանի անգամ կոնֆերանսների, սեմինարների, կոլոքվիումների, doctor honoris causa համալսարանական տիտղոսներ շնորհելու, ծաղկեպսակներ տեղադրելու ու տարբեր արարողությունների միջոցով: Հարմարվել ենք… 

Մենք ուզում ենք հասնել Երկրորդ Համաշխարհայինի ընթացքում եւ դրանից հետո խորհրդային իշխանությունների եւ բանակի կողմից իրագործված ռումինական ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Բացի այդ, Տրանսիլվանիայի ռումինական բնակչության դեմ հորթիստական ռեժիմի կատարածը: Եվ մնացած բաները, որոնց միջով անցել ենք, ինչպես եւ ուրիշները, որոնք կոտորվեցին այլոց կողմից:

 

Ինչպե՞ս պետք է արվի Ռումինիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը:

 

Դա բարդ չէ, բայց առաջին հերթին այն հիմնվում է քաղաքական կամքի եւ կոնսենսուսի վրա: Կա միջազգային պրակտիկա, որն այս առումով շատ բարդ չէ:

Սկզբունքորեն, Խորհրդարանը երկու պալատների լիագումար նիստի քվեարկության արդյունքում ընդունում է բանաձեւ, որը հրապարակվում է Պաշտոնական տեղեկագրում: Ծայրահեղ դեպքում բավարար կլինի Խորհրդարանի միայն մեկ պալատի դիրքորոշումը, սակայն մեր կողմից այն կդիտվեր որպես կիսով չափ արված ժեստ: Նման բանաձեւի (Խորհրդարանի որոշման) տեքստը միջազգային մակարդակով ստանդարտ չէ: Պետք է պաշտոնապես ճանաչվի, որ համապատասխան իրադարձությունները որակվում են որպես «ցեղասպանություն»` ըստ միջազգային հանրության կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի», որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին: Այն կարող է հղում կատարել նաեւ այն փաստին, որ այլ ազգային խորհրդարաններ եւ/կամ միջազգային կազմակերպություններ արդեն ճանաչել են այն: 

Նմանապես, Ռումինիայի նախագահն իր որոշ պաշտոնական ելույթներում պետք է անդրադառնա այս իրադարձություններին` որակելով դրանք որպես «ցեղասպանություն», եւ կարեկցական ուղերձ հղի Հայաստանին եւ հայ ժողովրդին` խստորեն դատապարտելով նման վայրագությունները եւ այլն: Նախագահական աշխատակազմի կողմից պաշտոնական այդպիսի մի հայտարարություն` քաղաքական կամ մշակութային որեւէ առիթով, պետք է ամրագրի նախագահի դիրքորոշումը: 

Կառավարությունը եւ Խորհրդարանը կարող են որոշել, որ օրացուցային տարվա մի օր (թերեւս ապրիլի 24-ը) մեր երկրում նվիրված լինի այս ողբերգության հիշատակմանը:  Հարակից կազմակերպվում են մի շարք գիտաժողովներ Ռումինական ակադեմիայի մասնակցությամբ, ինչպես նաեւ Ռումինական ուղղափառ եւ Հայկական եկեղեցու մի քանի ներկայացուցիչների (խոսքն էկումենիզմի մասին չէ, չեմ առաջարկում համատեղ պատարագներ), կենտրոնական կամ տեղական իշխանությունների եւ, իհարկե, Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Արտաքին քաղաքականության առումով ԱԳՆ-ը կարող է տեղեկացնել օտարերկրյա երկրներում Ռումինիայի դիվանագետներին, որ ռումինական պետությունը որոշել է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հետեւաբար, Բուխարեստում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանները, հնարավոր է` նաեւ ամբողջ դիվանագիտական կորպուսը, պաշտոնապես կտեղեկացվեն այս մասին:

Կախված է, թե ինչ ծավալ եւ շեշտ ենք ուզում տալ այս փաստին: Կարծում եմ, որ մեր երկրի համար բավարար կլիներ անել միայն այն, ինչ անհրաժեշտ է` ինստիտուցիոնալ քայլեր պաշտոնական ճանաչման համար, գումարած որոշ ներքին մշակութային միջոցառումներ. ոչ ավելի, քան սա: Մեզ օգտակար չէր լինի որեւէ մեկին զարմացնել այս հարցով: Ոչ էլ մեզ պետք է միտումնավոր վիրավորել Թուրքիային: Դա բարոյական հարց է, սկզբունքի հարց, պատմական համերաշխության, ինչպես նաեւ տվյալ պահին քաղաքական պատեհության մի բնական ժեստ (օրինակ, Հայաստանը միջնորդության դուռ է Ռուսաստանի Դաշնության եւ Արեւելքի առջեւ): Եթե Անկարան սպառնա մեզ հետ դիվանագիտական հարաբերությունների խզմամբ, այն առաջին հերթին իրենց խնդիրն է, եւ դա կլինի անշահավետ մի քայլ հենց իրենց համար: 

Հանրային կրթության մեջ` համաշխարհային պատմություն առարկայի ժամին, ուսուցիչները կարող են խոսել այս դրվագի մասին որպես փաստացի ցեղասպանության, էթնիկ զտումների: Ցավոք, այն պատմության մեջ միակ դեպքը չէ: 

Միջազգային մակարդակով պաշտոնական ճանաչման վերաբերյալ Վիկիպեդիայում կազմվել է մի նյութ, որը ցույց է տալիս, որ մինչ օրս 29 պետություն (այդ թվում նաեւ ԱՄՆ-ը) եւ միջազգային մի շարք մարմիններ պաշտոնապես կամ անուղղակիորեն` դեկլարատիվ, ճանաչել են այս ցեղասպանությունը: 

Ներկայիս տարածաշրջանային կոնտեքստը թույլ է տալիս հանգիստ վերաբերվել Թուրքիային, որը փոխշահավետ կլինի: Մնում է միայն Հայաստանի աշխարհաքաղաքական մերձեցումը Ռուսաստանի Դաշնության հետ: Դա է Ռումինիայի համար միակ անհարմարությունը, որն ամուր կցված է ՆԱՏՕ-ին, սակայն դա չպետք է արգելակիչ լինի այս դեպքում: Ի վերջո, մեր պետությունը պետք է ճանաչի այն, ինչ արդեն իսկ ճանաչել են նաեւ այլ եվրաատլանտյան երկրներ: 

Շատ հոդվածներ են գրվել այս նյութի մասին: Վերջին շրջանում մեր հասարակության մեջ ի հայտ են գալիս ավելի ու ավելի շատ բարենպաստ կարծիքներ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Հայ համայնքի ջանքերը, որը շատ լավ ներկայացված է Վարուժան Ոսկանյանի կողմից, ի թիվս այլոց, հանգեցրել են մի շարք կոնֆերանսների եւ մշակութային միջոցառումների կազմակերպման:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future