ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչը խոսել է «Ալաշկերտ»-ի հետ առաջիկա խաղի մասին
SPORTԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ Երևանի «Ալաշկերտ»-ի հետ առաջիկա խաղին:
«Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները լավ են աշխատում գնդակով: Նրանք կարողանում են պաշտպանությունից արագ հարձակման անցնել: Օգնականներս դիտել են որակավորման առաջին փուլի «Սանտա Կոլոմա»-ի դեմ առաջին հանդիպումը: Մեզ համար սխալ կլինի, եթե կարծենք, թե խնդիրներ չենք ունենա այս խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ալեքսանդր Երմակովիչը:
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ԲԱՏԷ – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



