Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Անձնական երջանկությունը սարքովի չէ». Սևակ Ամրոյան

LIFE

Ժողովրդական երգերի կատարող Սեւակ Ամրոյանն երեկ նշում էր ծննդյան 27-ամյակը: Երգիչը Life.panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ միակ տարին է, երբ նախապես չի պատրաստվել տարեդարձին.

«Օրերս ընկերներիս հետ մեկնել էինք Արցախ՝ հանգստի, որտեղից տարեդարձիս նախորդող գիշերը վերադարձա, կեսգիշերին էլ շնորհավորանքներ ստացա, բայց հոգնածության պատճառով ավանդական հավաքույթ չեղավ: Անկեղծ ասաց՝ ամեն տարի նախապես մտածել եմ, թե ինչպես եմ անցկացնելու տարեդարձս, ու սա առաջին տարին էր, որ առանձնպես պլաններ չունեի: Այս անգամ տարեդարձս անցկացրի մտերմիկ մթնոլորտում՝ ընտանիքիս անդամների ու մի քանի ընկերներիս հետ»,- պատմեց Սեւակ Ամրոյանը:

27-ամյա երգիչին մեծանալը չի վախեցնում, բայց նաեւ ստիպում է հաշվի նստել ինքն իր հետ ու ավելի նպատակային քայլեր անել.

«Կարծում եմ, այնքան մեծ չեմ, որ վախենամ տարիքից, բայց թվերի ավելանալուն զուգահեռ, ավելի հասուն ես մոտենում յուրաքանչյուր հարցի: Ինքս փորձում եմ վայելել ինձ տրված ամեն տարիքը, ժամանակն ու ամեն ինչ անել, որպեսզի նորանոր բարձրունքներ գրավեմ»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե Սեւակ Ամրոյանը չի՞ մտածում ընտանիք կազմելու մասին, պատասխանեց.

«Ընտանիք կազմելու մասին միշտ եմ մտածում, բայց, կարծում եմ, այդ ուղղությամբ հատուկ քայլեր անել պետք չէ: Դա մի բան է, որ կլինի այն պահին, երբ կանխորոշված է: Անձնական երջանկությունը սարքովի չէ, եթե հանդիպելու ես էն միակին, ում հետ պետք է ամուսնանաս, դա կլինի եւ տարիքն էլ բնավ կապ չունի»:

Սեւակ Ամրոյանը կարճ ժամանակում ճանաչվեց ու սիրվեց թե Հայաստանում, թե Սփյուռքում: Երգիչն, իր ձեռքբերումների մասին խոելիս, մատնանշեց հենց ժողովրդի սերը:

«Ես գոհ եմ այն ամենից, ինչ ունեմ, բայց դրանք շատ մեծ չեմ համարում, քանի որ, կարծում եմ, որ դեռ շատ անելիքներ ունեմ: Որպես երգիչ՝ խոստովանում եմ, որ իմ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդի սերն է, որից մեծ երջանկություն եմ ապրում, իսկ որպես պարզապես մարդ՝ իմ ձեռքբերումներն են իմ հրաշք ընտանիքն ու լավ ընկերները: Կյանքի այս փուլում գոհ եմ իմ ձեռքբերումներից, իսկ հետագայի համար անձնական երջանկությունս կլրացնի հաջողություններիս շարքը»,- հավելեց նա:

Սեւակի համար բացթողումը միայն ժամանակի կորուստն է.

«Միշտ չեմ սիրել այն մարդկանց, ովքեր անիմաստ կորցնում են իրենց ժամանակը, օրինակ, արեւածաղիկի սերմ չրթելով: Ժամանակի ոչ ռացիոնալ օգտագործումն ինձ համար մեծ բացթողում է, որը երեւի ինքս էլ ունեցած կլինեմ: Ժամանակը շատ թանկ է, կորցնել չի կարելի: Միշտ պետք է փորձել ժամանակդ ծառայեցնել նպատակներիդ, ու չհիասթափվել, եթե միագամից չկարողանաս հաջողության հասնել»,- շեշտեց երգիչը:

Սեւակը վստահ է՝ երազանքների կատարումը Տիրոջ ձեռքերում է, բայց մարդը չպետք է տանը նստի ու ոչինչ չանի.

«Ըստ իս՝ ամեն բան կանխորշված է, եւ մեր յուրաքանչյուր քայլում Աստծո գործոնը կա, բայց չպետք է ոչինչ չանելով, սպասել լավ արդյունքների: Ես հավատում եմ, որ ես, եթե քայլեմ, վերեւինը կօգնի, այսինքն՝ առանց իմ գործողությունների ոչինչ չի լինի: Ի վերջո կյանքում ոչ մեկին հենց այնպես ոչինչ չի տրվում»,- ընդգծեց նա:

Ի դեպ՝ Սեւակ Ամրոյանի երկրպագուները երգչից նոր աշխատանքի կարող են սպասել.

«Գարնանը բավականին ակտիվ եմ աշխատել, հիմա փորձում եմ մի փոքր հանգստանալ, եւ ԴերՀովայի հետ աշխատել նոր նախագծի վրա, որով ամբողջությամբ նա է զբաղվում: Նոր երգի մեղեդին հին հայկական է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Հիմա աշխատում ենք, որպեսզի աշնանն արդեն այն պատրաստ լինի»,- ավարտեց երգիչը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan