Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Բոլոր ռեժիսորներն ուզում են, որ ես նիհարեմ». Նաիրա Մովսիսյան

LIFE

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը հանրությանը հայտնի է վերջին շրջանում նկարահանված հայկական ամենառեյթինգային ֆիլմերից, որտեղ շիկահեր գեղեցկուհին սովորաբար մարմնավորել է ոչ դրական կերպարներ: «Եթե գտնեմ քեզ» սերիալում, սակայն, այս կարծրատիպը կոտրվեց, և Նաիրան մարմնավորեց շատ դրական, առաքինի ու մարդկային լավագույն հատկանիշներով օժտված մի կերպարի: Կերպարային փոփոխության, Նաիրայի ամառային առօրյայի ու նիհարելու մեծ ցանկության մասին էլ BlogNews.am-ն այսօր զրուցել է դերասանուհու հետ.

«Յուրաքանչյուր դերասանի համար էլ հաճելի է, երբ աշխատանքային պրոցեսում նա ստեղծագործում է: Հետևաբար, այն կերպարը, որն ասելիք ունի, ինձ համար հետաքրքիր է: Ամեն կերտված դերի նկատմամբ անհատական վերաբերմունք է ցուցաբերվում, ու նշանակություն չունի՝ դրական է այն, թե բացասական, կարևորը՝ դերը խառնվածք ունենա»,- ասում է Նաիրա Մովսիսյանը:

Չնայած նրան, որ Նաիրային հանդիսատեսն ու հեռուստադիտողը սիրել են որպես ոչ նիհար, կոլորիտային դերասանուհու, Նաիրան վերջին շրջանում ամեն ջանք գործադրում է կիլոգրամներ կորցնելու համար: Ի՞նչն է խանգարում Նաիրային, և ինչո՞ւ է նա անընդհատ նիհարում, եթե համաչափ քաշի մեջ էլ նա գեղեցիկ է ու կանացի. «Խնդիրն այն է, որ էկրաններից ես միշտ իմ իրական քաշից 8-10 կիլոգրամ ավել եմ երևում: Ժամանակին շատ նիհար եմ եղել, բայց էկրանից դա չի երևացել: Օրինակ՝ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմում ես իմ ներկայիս քաշի կեսն ունեի, բայց էկրանից ես էլի այդ նույն թմբլիկ վիճակն ունեի: Կարծում եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել, մանավանդ որ բոլոր ռեժիսորներն ուզում են, որ ես նիհարեմ»:

Նաիրան պնդում է, որ  պետք է առողջ նիհարել, իսկ դա նախ և առաջ ժամանակին, ճիշտ չափաբաժնով  ու օրվա մեջ մի քանի անգամ սնվելն է: Դերասանուհին նիհարելու փորձ արդեն ունեցել է 3 տարի առաջ: Այդ ժամանակ Նաիրան ինքն էր մշակել  իր սննդակարգը, քանի որ ազատ ժամանակ շատ ուներ: Հիմա Նաիրային նիհարել օգնում են մասնագետները. «Հետևում եմ իմ դիետոլոգի սննդակարգին, ուտում եմ այն, ինչ նա է նախատեսում, ու եթե այնպես է ստացվում, որ տնից հեռու եմ լինում և չեմ կարողանում ուտել հենց դիետոլոգիս ուղարկած սնունդը, ապա փորձում եմ քաղցս հագեցնել հենց այն մթերքներով, որոնք որ նախատեսված էին իմ այդ չափաբաժնի մեջ»:

Աշխատանքային ծրագրեր դերասանուհին շատ ունի, սակայն առայժմ չի խոսում այդ մասին, փոխարենը սիրով կիսվում է իր առօրյայից. «Ամբողջ օրս նվիրված է աշխատանքիս ու երեխայիս: Եթե երեկոները կամ վաղ առավոտյան լինեք մեր  հարևանությամբ այգիներում, ապա կտեսնեք ինձ ու Մարիային զբոսնելիս»: Նաիրան նշում է, որ Մարիան շատ աշխույժ երեխա է ու շատ է սիրում պարել. «Մարիայի օրվա ամենահետաքրքիր պահերից մեկն էլ այն է, երբ նրան ինձ հետ նկարահանման եմ տանում: Գործընկերներս բոլորը նրան ճանաչում եմ, զբաղեցնում են, նրան էլ հետաքրքիր է հետևել նկարահանումների ընթացքին: Հաճախ էլ Մարիային մայրիկիս աշխատավայր՝ դպրոց եմ տանում, որտեղ նրան բոլոր ուսուցչուհի տատիկները պահում, զբաղեցնում են»: Մարիայի օրվա ամենաաշխույժ հատվածն, իհարկե, երեկոներն են, երբ նա միաժամանակ և՛ մայրիկի, և՛ տատիկի ներկայությունն է վայելում. «Ոգևորվում է, ուրախությունից այս ու այն կողմ է թռչկոտում, շատ է սիրում օրվա այդ հատվածը»:

Ամառային պլանների մասին խոսելիս Նաիրան նշում է, որ այս պահի դրությամբ ոչինչ չի պլանավորել, քանի որ աշխատանքի մեջ է. «Ճիշտն ասած՝ ես իմ աշխատանքի մեջ էլ եմ գտնում իմ հանգիստը: Իսկ այ երեխայի համար իրոք կցանկանայի ինչ-որ տեղ մեկնել, եթե արձակուրդ ունենամ»:  

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan