Գերմանիայում պատանին հասակակիցներին 10 հազար եվրո է բաժանել՝ նրանց հետ ընկերություն անելու համար
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Բադ Թյոլդ քաղաքում 13-ամյա տղան իր հասակակիցներին ավելի քան 10 հազար եվրո (շուրջ 11 հազար դոլար) է բաժանել, որպեսզի նրանց հետ ընկերություն անի: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Local-ը։
Տղան իր ծանոթներին 100-ից մինչեւ 2.4 հազար եվրո է բաժանել։ Այն մասին, որ պատանին գումար է բաժանում, հայտնել են քաղաքի ոստիկանության բաժանմունքում։
Նա իրավապահներին ասել է, թե ցանկացել է ընկերություն անել մյուս դպրոցականների հետ։ Նշվում է, որ գումարը տղան գաղտնի վերցրել է ծնողներից։ Մի քանի դեռահասներ գումարը ոստիկաններին են վերադարձրել, սակայն ավելի քան վեց հազար եվրո կորած է համարվում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



