Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Շուշիում ընթանում է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը

SOCIETY

Հուլիսի 1-ից  Շուշիում  մեկնարկել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը՝ Արցախի Հանրապետութունում հյուրընկալելով  11 քանդակագործի՝ Իտալիայից, Հնդկաստանից, Սերբիայից,  Եգիպտոսից, Լեհաստանից եւ Հայաստանից:

Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկած սիմպոզիումը միջազգային համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության եւ ստեղծագործական ոգեշնչման յուրօրինակ հարթակ է աշխարհի  տարբեր երկրների արվեստագետների համար։

Ամեն ինչ սկսվեց 6 տարի առաջ՝ Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, քանդակագործ Վիգեն Ավետիսի ոգեշնչմամբ: 2011 թվականի ամռանը կայացավ Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի 1-ին միջազգային սիմպոզիումը: Նախաձեռնությունը ոչ միայն շարունակվեց, այլեւ տարիների հետ ամրացավ, ընդլայնվեց՝ ընդգրկելով նոր երկրներ, նոր անուններ: Շուշին անփոխարինելի հանդիպման վայր  դարձավ տարբեր ազգություններ, արվեստի տարբեր դպրոցներ ու տարբեր սերունդներ ներկայացնող տասնյակ քանդակագործների համար:

Տեղը, անունը, նախաձեռնության առիթը... Ոչինչ պատահական չէ: Մեծանուն քադակագործը՝ Հակոբ Գյուրջյանը, շուշեցի էր եւ մինչեւ կյանքի վերջն էլ իր ամենամեծ ուսուցիչը հենց Շուշին էր համարում՝ իր անկեղծությամբ: Գյուրջյանի հետքերով Շուշի եկած տասնյակ քանդակագործներ եւս արդեն հասցրել են զգալ Շուշիի անբացատրելի ուժը: Անգամ ավերակների մեջ՝ Շուշին պահպանում է իր մշակութային էությունը: Քանդակագործության սիմպոզիումն էլ դարձավ վերածնվող Շուշիի մշակութային դիմագծի ինքնատիպ դրվագը:

Քանդակագործերի միջազգային սիմպոզիումը նաեւ սերունդների երկխոսության յուրօրինակ հարթակ է: Երիտասարդ քանդակագործներից շատերի համար արցախյան սիմպոզիումն արդեն ճանաչում ձեռք բերած քանդակագործների հետ շփվելու անփոխարինելի հնարավորություն է: Սակայն երկխոսությունը միայն սիմպոզիումի մասնակիցներով չի սահմանափակվում: Կավի հետ նոր-նոր աշխատել սկսող պատանիներն անգամ ճանաչված մասնագետների հետ շփվելու հնարավորություն են ունենում՝ դասախոսությունների, վարպետության դասերի ընթացքում:

Սիմպոզիումը նաեւ Արցախը աշխարհին ներկայացնելու հնարավորություն է:  Արցախի համն ու հոտը, Արցախի մշակույթը, մարդիկ... Սիմպոզիումի օրերը Շուշիում ակամա տոնի են վերածվում՝ հագեցած ամենատարբեր մշակութային միջոցառումներով, հանդիպումներով, այցելություններով:

Ապրիլյան պատերազմից ընդամենը երկու ամիս անց՝ Շուշիում քանդակագործների հերթական Սիմպոզիումը կայացավ: Մեծ աշխարհին Շուշիի բարձունքից հղված մեսիջը էլի խաղաղությունն էր՝ քարեղեն արտահայտության ամենատարբեր կերպարներով:

Իսկ համագործակցության արդյունքը Շուշիի Քանդակի պուրակն է՝ իր բազմազգ բնակիչներով: Այն Արցախը մեծ աշխարհին կապելու մի յուրօրինակ կամուրջ է՝ ամրացած համամարդկային արժեքներով, խաղաղությունը, գեղեցիկն ու բարին գնահատող մարդկանց անկեղծ բարեկամությամբ:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe