Գեղարքունիքի Կարմիրգյուղ գյուղի տներից մեկի առաստաղը փլուզվել է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 11-ին, ժամը 11։37-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Զոհրապ Շհոյան փողոցի տներից մեկի առաստաղը փլուզվել է։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ 1930-ական թվականներին կառուցված 1 հարկանի առանձնատան (մոտ 104 քմ) հողից ծածկը փլուզվել է (մոտ 20 քմ)։
Տեղեկությունը փոխանցվել է գյուղապետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



