Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Արցախի նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի առաջադրումը հակաժողովրդավարական է. Խանումյան

SOCIETY

Արցախի նախագահական ընտրություններում գործող նախագահ Բակո Սահակյանի առաջադրումը հակաժողովրդավարական է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է Արցախի «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Հայկ Խանումյանը։

«Բակո Սահակյանի առաջադրումը ակնհայտ հակաժողովրդավարական  քայլ է, հետընթաց է։ Սա նախագահի երրորդ ժամկետն է եւ Սահմանադրությունը հստակ ասում է, որ մեկ անձը չի կարող առավել քան երկու անգամ ընտրվել նախագահի պաշտոնում,  այս մասին հստակ ամրագրված է թե՛ նախկին, թե՛ ներկա Սահմանադրության մեջ։ Ակնհայտ է, որ  երրորդ անգամ առաջադրվելը հակասահմանադրական է եւ խայտառակ գործընթաց է, որը լուրջ խնդիրներ է առաջացնելու Արցախի համար»,–ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Վերջինս ընդգծել է, որ անցումային փուլում նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի առաջադրվելու անհրաժեշտության վերաբերյալ արդարացումները չեն տարբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի իշխանության երկարաձգման արդարացումներից։ 

«Իշխանությունը տարբեր մեկնաբանություներ է տալիս, բայց դա համարում եմ իրավական աճպարարություն եւ չեն տարբերվում աֆրիկյան երկրներից, որոնք փորձում են  ավտորիտար համակարգի անցում կատարել։ Այդ արդարացումները շատ նման են Ալիեւի իշխանության եւ երկարաձգման արդարացումներին։ Երրորդ անգամ Բակո Սահակյանի առաջադրումը հստակ երեւում է՝ հակաժողովրդավարական գործընթաց է եւ ծաղր է  Արցախի ժողովրդին»։

Հայկ Խանումյանը նշեց, որ դեռ թեկնածուների առաջադրման ժամկետը չի ավարտվել, իսկ իրենց խմբակցությունը չի առաջադրելու թեկնածու, քանի որ ընտրվելու հավանականություն չկա։  Բակո Սահակյանի օգտին անհրաժեշտ քվեն արդեն իսկ ապահովված է։

Նշենք, որ Արցախի Ազգային ժողովի 5 ուժերից 3-ը՝ իշխանության մաս կազմող «Ազատ Հայրենիքը», Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ «Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը» արդեն իսկ հայտարարել են, որ նախագահի պաշտոնում ցանկանում են առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը: Այսինքն՝ սպասվում է, որ Բակո Սահակյանը կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը, 33 պատագամավորներից 28-ը պատրաստ են քվեարկել նրա թեկնածության օգտին։ Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար պնդումներին, թե Բակո Սահակյանի շուրջ համախմբումը  նշանակում է Արցախի անվտանգության ու տնտեսության զարգացման շուրջ համախմբում, ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց ապրիլյան պատերազմի ժամանակ բանակում բացահայտված թերացումների եւ անվտանգության հետ կապված խնդիրների մասին։ Նաեւ ընդգծեց, որ հենց Բակո Սահակյանի իշխանության օրոք է ձեւավորվել Արցախում կենտրոնաձիգ կոռումպացված համակարգ։

Հայկ Խանումյանը հիշեցրեց, որ դեռ չի ավարտվել նախագահի թեկնածուի առաջադրման ժամկետը, կան ուժեր, որոնք դեռ դիրքորոշում չեն հայտնել այդ կապակցությամբ։

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe