Թուրքիան Կատար է ուղարկել 200 բեռնատար օդանավեր՝ 20 մլն արժողության ապրանքներով
INTERNATIONAL NEWSԹուրքիան հարեւանների կողմից մեկուսացման մեջ հայտնված Կատար է ուղարկել 200 բեռնատար օդանավ՝ ավելի քան 20 մլն դոլար արժողության զանազան ապրանքներով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիխաթ Զեյբեկչին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքիան ոչ թե օգնություն է ուղարկում, այլ իրականացնում է ապրանքների արտահանում, որոնց համար արդեն վճարված է։ Մենք հավանաբար ապրանքների աշխարհի ամենախոշոր առաքումն ենք իրականացրել՝ 200 բեռնատար օդանավերով»,- հայտնել է Զեյբեկչին Իրան կատարած այցելության ընթացքում։ Նրան մեջբերում է TRT հեռուստաալիքը։
Թուրքիայի նախարարի խոսքով, Կատար մատակարարված ապրանքների արժողությունը գերազանցում է 20 մլն դոլարը։ Զեյբեկչին հավելել է, որ Կատարը «ահաբեկիչ- պետություն» չէ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



