Հնդկաստանում սողանքի հետևանքով մահացել է 16 մարդ
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի Արունաչալ Պրադեշ նահանգում սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 16 և անհայտ կորել վեց մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ անդադար հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների զոհ են դարձել Լապտապ գյուղի բնակիչները:
Հնդկական NDTV հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ փրկարարներին չի հաջողվում դեպքի վայր հասնել փլվածքների պատճառով, որոնք արգելափակել են Լապտապ տանող ճանապարհները: Որոնողափրկարարական գործողություններին մասնակցում են գյուղի բնակիչները:
Նահանգի կառավարությունը մտավախություն է արտահայտել, որ սողանքի տակ մնացած ոչ մի մարդ ողջ չի մնացել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



