Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Յուրաքանչյուրին ընկալում ես գրականության հսկա ծովի մեջ իր բերածի յուրօրինակության համեմատ. Արմինե Բոյաջյան

LIFE
Գիրքն իմ կյանքում
Ամեն ինչ սկսվեց 2.5 տարեկանից… սկսվեց արագ, խառը, բազմագույն… աշխարհի ատլաս, ազբուկա, Անդերսեն` արքայադուստրը սիսեռահատիկի վրա, Թումանյան` ինչ է լինում չարի վերջը, Էքզյուպերի` այն փոքրիկ ու մեծ իշխանը, Շիրազ` մոր համար կանգնեցված հուշարձան, ինչ-որ ձեռնարկ` ինչի՞ց է ամեն ինչը, Սևակ` չլռող զանգակատուն, որ ինձ սովորեցրեց սիրել Կոմիտասին, եղբորս երկրաչափության դասագիրքը` նարնջագույն, անուշ հնահոտով, Տվեն` արկածներ, ինչ-որ պատմություններ ադմիրալ Իսակովի մասին, Բես` իմ Չարենցը, Գրիմ եղբայրներ` տխուր պատմություն` Հենզելի ու Գրետելի, իմ մասին գրված էպոսը, հույների մասին գրված էպոսը, հետո` սագաներն իսլանդական, ապա` Կռիլով, Զոշենկո, Պուշկին, մանուկների համար գրված աստվածաշունչ, թերթեր, ամսագրեր` կոմսոմոլսկայա պրավդա, գարուն, պիոներ… էսքանը հիշում եմ, էսպես սկսվեց… հետոն ավելի արագ եղավ, հետոն շատ է, առանձնացնել չի ստացվում կարդացածդ, հետո-ն մի օր որոշեցի գրի առնել` մեկին օգնելու համար, մի յեքա պապկա դարձավ, դրա համար հետո առանձնանում են աղբյուրները` դպրոց, ինստիտուտ, ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Դոստոևսկի, Մաթևոսյան, դարձյալ ու միշտ` Չարենց, Պլատոն, աստվածաշունչ, Սելին, արևելք` տաք պոեզիա, Նարեկացի, 15 րդ դարի ֆրանսիական սիրունություն` սոթի, պաստորել, շոնտաբլ, Գոգոլ, Րյունոսկե, Պրուստ, Աստուրիաս, Բակունց, մարդիկ` հայրս, Արտավազդ Փելեշյան, Արտյոմ Քամալյան, չմարդիկ` … և էս ամենի մեջ հաճելին այն է, որ պրոցեսը շարունակվում է… Գրքի օրվա հետ կապված ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր արել արձակագիր, սցենարիստ Արմինե Բոյաջյանը:
Citylife.am – Արմինե’, ի՞նչ ազդեցությունն ունի գիրքը Ձեր կյանքում:

Արմինե – Գիրքը, առհասարակ, գրականությունն է, որ ձևավորել է ինձ, իմ ինքնությունը, այն պատկերացումների ողջ համակարգը, որով ինքնաչափումների եմ գնում` հասկանալով ու առանց, որով ինձ չափում են մարդիկ: Ես և իմը ստեղծվել ենք գրերի հիմքում: Դեռ մանկուց ես հրապուրվել եմ գրքերով, աննորմալ հատկություն եմ ունեցել` բարդ ստեղծագործություններ կարդալու և կարդացածս անգիր հիշելու… Տառերն ու ընթերցելը սովորել եմ երկուս ու կես տարեկանում, մինչև դպրոց գնալս արդեն լավ ընթերցող էի: Այնպես որ` իմ գիտակցված ես-ը, որպես կոնցեպցիա, սնվել ու սնվում է մասնավորապես գրականությունից:Citylife.am – Հատկապես ո՞ր գիրքը կառանձնացնեիք:

 
Արմինե – Յուրաքանչյուր փուլում հայտնվում է մի գրող կամ մեկ ստեղծագործություն, որ կլանում է քեզ, տալիս այն, ինչ պետք է տա ու գնում: Ամեն փուլ ինքն է թելադրում, ինքն է ուղղորդում, նայած, թե այդ ժամանակահատվածի մեջ ինչ խմորումների մեջ ես: Իմ կյանքում այդ հոսանքները խառն են եղել շատ: Եղել է, որ Մորուային կարդալուց հետո Հյուգոյով եմ ապրել (շատ փոքր հասակում), հետո` հունս փոխվել է, միանգամից անցել եմ Բրեխտին, Էսքիլեսին, հետո` հնդկական գրականության, Շեքսպիրին, Դիդրոյին, Բակունցին… Շատ են, եթե երեկ հարցնեիք, գուցե ուրիշ անուններ կտայի, այ այդքան շատ են նրանք, անհնար եմ համարում այդքանին նշելը: Յուրաքանչյուրին ընկալում ես գրականության հսկա ծովի մեջ իր բերածի յուրօրինակության համեմատ: Եթե անուններ նշեմ, թե ում որ գործը հատկապես ինչու եմ սիրում և ինչ է տվել ինձ, կստացվի մի նոր գիրք: Այնուամենայնիվ, կա մի վեպ, որ հատուկ կշեշտադրեմ, որ չի հնանում ինձ համար, դա Դոստոևսկու «Կարամազով եղբայրներն» է:Citylife.am – Մի փոքր խոսենք Ձեր գրքի`«Բարձր լարման» մասին: Եթե գիրքը գրեիք այսօր , կլինեի՞ն փոփոխություններ:
 
Արմինե – Եթե այսօր գրելու լինեի իմ «Բարձր լարում»-ը, ապա այն կլիներ միանգամայն այլ տեսակի մեջ, այլ ձևաչափով գուցե, այլ պաուզաներով, իմ օրինակի մեջ մատիտով մի քանի պարբերություններ պարզապես ջնջել եմ` ավելորդ են, իներցիայով գրված, ճիշտ տեղում ինձ ստոպ չեմ արել: Հիմա վեպս թարգմանվում է ռուսերեն և անգլերեն, ես հատուկ որևէ փոփոխություն չեմ անում, թող լինի էնպես, ինչպես, որ կա. նա էդ ժամանակի ծնունդ է, պետք է կրի էդ ժամանակի իմ կնիքը: Եվ դա էլ նորմալ ու բնականոն եմ համարում. կա շարժ, նույն տեղում մնալ հնարավոր չէ և պետք էլ չէ: Մենք առաջ ենք գնում, ամեն օր փոխվում ենք, ամեն օր մեր ներհայեցման մեջ ավելանում ու պակասում են ապրումներ, գաղափարներ, այդ գաղափարները վերլուծելու կերպեր :Ես միշտ գիտեմ, որ կա ավելին ու ձգտում եմ դրան:Citylife.am – Ո՞վ է եղել ձեր գրական ուսուցիչը, պատմեք նրա մասին:

Արմինե – Սա իմ ամենասիրելի հարցն է: Իմ գրական վարպետը, իմ հսկան, իմ գրերի հայրը, իմ արմատը, իմ սերմերի շտեմարանը եղել է Ռուբեն Հովսեփյանը: Մի քանի տարի ես ուղղակի չէի գրում, խռովել էի գրականությունից, նա նորից ինձ իմ տեղում կանգնեցրեց, վերադարձրեց իմ կոչմանը: Նա շատ ավելին է իմ կյանքում, քան իմ այս նկարագրություններից յուրաքանչյուրը: Պարզապես էմոցիաներս այնքան շատ են, որ բառե շապիկ չեն կարողանում հագնել:
 
Citylife.am -Ներկա պահին ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ նորություններ ունեք առաջիկայում:
 
Արմինե– Գրում եմ: Ես գրեթե ամեն օր գրում եմ: Ուղղակի հրապարակել չեմ սիրում, դա իմ ստիլը չէ: Մի քանի պատմվածք ունեմ նոր՝ Դոնի Ռոստովում գրված, մեկը հրապարակված է: Մնացածը թողել եմ հետո, երբ կհասունանա իրենց ժամանակը: Նոր վեպ եմ գրում, այս անգամ դանդաղ եմ գրում, տեսնենք, երբ կավարտվի: Գրում եմ երկու պիես` մեկը պատվիրված է, մյուսը՝ ինքս եմ նախաձեռնել: Մայիսին պատրաստ կլինի նոր վիպակս, որ կոչվում է «Սերմը»` նվիրված վարպետիս: Այս պահին նաև համակարգում եմ «Արտֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի գրականության ոլորտը, որ նվիրված է հենց Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Ի դեպ, ընթերցողների համար ասեմ, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր երիտասարդ դրամատուրգներն ու կինոսցենարիստները, հայտերն ընդունվում են մինչև մարտի 5-ը: Ադպես, ոնց որ այսքանը,  ոչինչ չեմ մոռացել…
Citylife.am – Արմինե՛, ես տեղյակ եմ , որ պատրաստվում եք մեկնել երկրից , ո՞րն է պատճառը և ու՞ր եք գնում:
 
Արմինե – Առաջ Աստված, մոտ ժամանակներում պետք է մեկնեմ Արգենտինա, Բուենոս Այրես` ապրելու և սովորելու: Չգիտեմ` ինչ է լինելու, բայց վստահ եմ` լավ է լինելու: Եվ վստահ եմ, որ ամեն բան, ինչ լինելու է, լինելու է գրականության մեջ, գրականության հետ ու գրականության համար:
 
Citylife.am -Շնորհակալ եմ, Արմինե՛, հաճելի զրույցի համար , թող Ձեր մտքերն ու տողերն անսպառ լինեն :

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan