Իրանը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ էսկալացիայով
LIFEԻրանը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ էսկալացիայով։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին։
Նրա խոսքով լարվածության աճը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից չէ, հայտնում է Fars գործակալությունը։ «Իրանը ձեռնարկելու է բոլոր ջանքերը՝ այդ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար»,- հայտնել է Քասեմին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ տարածաշրջանում կվերականգնվի խաղաղությունն ու կայունությունը ու նախազգուշացրել է թշնամական դավադրությունների մասին, որոնք ուղղված են բռնություն սադրելուն։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



