Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Հարուստ լինելու համար պետք է կամ բաց հանքեր շահագործել, կամ էլ՝ ապահովագրական ծառայություններ մատուցել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամեն դեպքում նման եզրակացություն կարելի է անել՝ դիտելով 2017 թ. միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշների տվյալներ` ըստ տնտեսական գործունեության ոլորտների:

Այս տարվա առաջին հինգ ամիսների ցուցանիշների համաձայն՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձի աճ է գրանցվել 2016 թ. համեմատությամբ: Ու թեև այդ աճը հիմնականում չնչին, այսպես ասած, կոպեկների տարբերություն է եղել, սակայն ամեն դեպքում՝ հուսադրող է: Աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության 2017 թ. սոցիալ–տնտեսական վիճակի վերաբերյալ հրապարակումից:

Վերևում արդեն ասացինք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը ընդհանուր առմամբ ավելացել է, սակայն միաժամանակ պետական և ոչ պետական հիմնարկների տարանջատման ժամանակ պատկերն էականորեն փոխվում է: Ոչ պետական տնտեսական հատվածների մասով կարող ենք ասել, որ աշխատավարձերը միայն աճել են՝ նվազագույնը 2 հազար և առավելագույնը 9 հազար դրամի սահմաններում: Սակայն պետական ապարատին պատկանող հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում նախորդ տարվա համեմատությամբ միայն այս տարվա մարտին և մայիսին է դիտվել: Իսկ մնացած ամիսներին հակառակը՝ նվազման միտում է դիտվել:

Վիճակագրությունից նաև տեսնում ենք, որ 2017 թ. ապրիլ ամսին միջին անվանական աշխատավարձը կազմել է 189 հազար 148 դրամ: Սա ընդհանուր համապատկերում, սակայն մայրաքաղաքի և մարզերի միջին ամսական անվանական աշխատավարձի արժեքներն էականորեն տարբերվում են միմյանցից և դրա արժեքը տատանվում է 117 հազարից 229 հազար դրամի սահմաններում:

Գուցե զարմանալի թվա, բայց ամենից բարձր միջին ամսական անվանական աշխատավարձ ստանում են Սյունիքի մարզում՝ 229 հազար 416 դրամ: Արդեն երկրորդ տեղում է Երևանը՝ 204 հազար 236 դրամով: Երևանից ու Սյունիքի մարզից բացի այլևս ոչ մի տեղ միջին ամսական անվանական աշխատավարձը չի հատում 200 հազար դրամի սահմանը:

Ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, թե Հայաստանում որ մասնագիտություններն են ամենաեկամտաբերը: Դիտելով միջին ամսական անվանական աշխատավարձի տվյալներն ըստ տնտեսության հատվածների և տնտեսական գործունեության տեսակների՝ պարզ է դառնում, որ մեր երկրում լավ փող աշխատելու համար դու պետք է կամ ֆինանսական, կամ ապահովագրական ծառայությամբ զբաղվես, կամ տեղեկատվական և կապի ոլորտներում աշխատանք ունենաս, կամ էլ՝ հանքագործական արդյունաբերություն և բացհանքերի շահագործում իրականացնես: Այստեղ կարելի է նշել, որ վերոհիշյալ բնագավառներում աշխատանքներ տանելու արդյունքում միջին ամսական անվանական աշխատավարձը կտատանվի 365 հազարից մինչև 472 հազար դրամի սահմաններում:

Դե իսկ խորհուրդ չենք տա աշխատանք փնտրել մշակույթի, զվարճությունների և հանգստի կազմակերպման ոլորտներում: Այնպես չէ, որ դրանք լավ աշխատանքներ չեն: Պարզապես, ըստ այս վիճակագրության՝ 2017 թ. ապրիլ ամսվա դրությամբ ամենից ցածր միջին ամսական անվանական աշխատավարձ է սահմանված այս ոլորտի համար, այն է՝ 108 հազար 421 դրամ: Ընդ որում` պետական կառույցներում աշխատելու դեպքում այդ գումարը կարող է հասնել մինչև 114 հազար դրամի, իսկ ոչ պետականի դեպքում նվազել՝ կազմելով 97 հազար դրամ:

Վատ չեն վաստակում նաև էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում աշխատող քաղաքացիները: Նրանք այս տարվա վերջին տվյալներով միջինում ամսական վաստակում են 264 հազար դրամ գումար: Իհարկե այնքան էլ հասկանալի չէ, թե լավորակ օդի մատակարարումն իրենից ինչ է ենթադրում, սակայն այսուհետ որոշ ընթերցողներ կարող են ավելի խորն ուսումնասիրել և համապատասխան կարողություններն ու հմտություններն ունենալու դեպքում մասնագիտության փոփոխություն կատարել:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe