Եվրամիությունն անիմաստ վատնում է մեր ժամանակը. Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունն անիմաստ վատնում է իրենց ժամանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախագահը խոսել է անգլիական BBC-ի հետ զրույցում:
«Մենք հավատարիմ ենք եղել մեր խոստումներին: Եթե Եվրամիությունը բացահայտ ասի, որ Թուրքիային չի կարող ընդունել, դա մեզ միայն ավելի կհանգստացնի: Կսկսենք մեր B և C պլանները»,- հայտարարել է Էրդողանը: Նա պնդել է, թե թուրքերի մեծամասնությունը չի ցանկանում մտնել ԵՄ:
Ասելով, որ ԵՄ-ն անկեղծ չէ իրենց հետ՝ Էրդողանը շարունակել է. «Չնայած այս ամենին մենք կշարունակենք մի կարճ ժամանակ ևս ԵՄ-ի հետ անկեղծ լինել: Տեսնենք, թե դա մեզ ինչ կտա»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



