Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են կենդանակերպի նշանները դեպրեսիայի մեջ հայտնվում

LIFE

Մեզանից յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում գոնե մի անգամ հուսահատության և դատարկության զգացում է ունեցել։ Mirkrasoty.life կայքը գրում է, որ ոչ բոլորին է հաջողվում արագ ու հեշտությամբ դուրս գալ այդ վիճակից։ Ինչպես են դեպրեսիայից դուրս գալիս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները։

Խոյ։ Դեպքերի մեծամասնությունում հակված չեն դեպրեսիայի և հուսահատության։ Խնդիրն այն է, որ նրանք պարզապես չեն կարող երկար ժամանակ գտնվել ճնշված վիճակում։ Նրանք լի են էներգիայով և լավատեսությամբ և նույնիսկ այնպիսի իրավիճակներում, երբ ելք չկա, իրենց ստիպում են աշխատել, շփվել շրջապատի հետ և ժպտալ։

Ցուլեր։ Հակված չեն բացել իրենց հոգին և անկեղծանալ։ Կարող են կարծել, որ աշխատավայրում բազմաթիվ խնդիրներ կան, այն դեպքում, երբ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Բայց երբ Ցուլերը ծանր հոգեկան ապրումներ են ունենում, լռակյաց են և մռայլ։ Դեպրեսիայից ազատվելու գործում նրանց կարող են օգնել մտերիմ մարդը և մի բաժակ վիսկին։

Երկվորյակներ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տրամադրության մարդիկ են։ Դժվար է նրանց տեսնել երկար ձգվող դեպրեսիայի պայմաններում։ Նույնիսկ, եթե նրանց կյանքում սև գիծ է հայտնվել, ամեն դեպքում լուսավոր իրադարձությունների ու երջանկության նշույլներ են գտնում։ Շփվող են, հետաքրքրասեր. նոր ծանոթությունն ու շրջապատի փոփոխությունը հեշտությամբ կարող են նրան ազատել դեպրեսիայից։

Խեցգետին։ Ավելի շատ են հակված դեպրեսիայի, քան կենդանակերպի մյուս նշանների ներկայացուցիչները։ Որպես կանոն` հիվանդագին են ընդունում նույնիսկ ամենաաննշան փոփոխություններն ու կյանքի ընթացքում հանդիպող խոչընդոտները։ Որպեսզի ամբողջությամբ չհայտնվեն իրենց մելանխոլիկ մտքերի աշխարհում, նրանց մտերիմ մարդու աջակցությունն է հարկավոր։ Դեպրեսիայից ազատվելու գործում կենդանակերպի այս նշանի ներկայացուցչին կօգնի միայն այն, որ համոզված լինեն՝ մտերիմները կաջակցեն իրեն։

Առյուծ։ Լավատես են։ Վստահ են իրենց ուժերի և երջանիկ ապագայի վրա։ Բայց երբեմն նրանց կյանքում սկսվում են անբավարարվածության պահեր, երբ իրականությունը հեռու է նրանից, ինչ ցանկանում է Առյուծը։ Այդ պահերին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են դատարկություն զգալ։ Իսկ այս իրավիճակից նրանց դուրս գալ կօգնեն գնումները, ընկերներն ու բառերը։

Կույս։ Սովորաբար կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հակված չեն մելանխոլիայի և երկարատև դեպրեսիայի։ Նրանք առավել հետաքրքրված են առողջության, աշխատանքի, մյուսների կյանքին առնչվող հարցերով։ Սա նշանակում է, որ Կույսերը փորձում են կենտրոնանալ կենցաղային հարցերի վրա, երբ խնդիրներ են ունենում։ Բայց երբ իրավիճակն անելանելի է, Կույսերը մտերիմ մարդու աջակցության կարիք ունեն։ Նրանք լսված լինելու և ելք գտնելու հարցում օգնության կարիք ունեն։

Կշեռք։ Խաղաղասեր են և ընկերասեր: Հաճախ աջակցում են մարդկանց, ովքեր դեպրեսիա են ապրում։ Կարողանում են լսել և արժեքավոր խորհուրդներ տալ։ Բայց երբ ընկնում են դեպրեսիայի մեջ, նրանց այդ իրավիճակից կարելի է հանել կյանքի և նրա արդարության մասին երկար խոսակցություններով։ Բարդ իրավիճակը հաղթահարելու գործում նրանց կօգնեն մարդիկ, ովքեր կլսեն նրանց։ Պարզապես հարկավոր է թողնել, որ նրանք արտահայտվեն։

Կարիճ։ Հեշտությամբ կարող են դեպրեսիայի մեջ ընկնել, եթե ճանապարհին հայտնվում են լուրջ մրցակիցներ կամ չարակամներ, որոնք խանգարում են նրանց։ Այդպիսի իրավիճակներում Կարիճները նախ անասելի զայրույթ են ապրում, ինչից հետո՝ խորն ատելություն։ Դեպրեսիան հաղթահարելու գործում նրանց կօգնի ժամանակն արագ անցկացնելը։

Աղեղնավոր։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար դեպրեսիան նրանց վառ և հագեցած կյանքի բաղադրիչն է։ Երբեմն կարող է թվալ, թե Աղեղնավորները պարզապես հաճույք են ստանում կտրուկ վերելքներից ու վայրէջքներից։ Երբեմն իրենք են խոչընդոտներ ստեղծում իրենց ճանապարհին և հաճույք ստանում, երբ կարողանում են հաղթահարել դրանք։ Դեպրեսիայից ազատվելու գործում նրանց կօգնեն նոր ծանոթությունները, անկեղծ գովասանքն ու նախասիրությունները։

Այծեղջյուր։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովորաբար իրենց թույլ չեն տալիս հուսահատության մեջ հայտնվել։ Կարողանում են ինքնակազմակերպվել և առանց օգնության հանել իրենց այդ վիճակից։ Ցանկացած անհասկանալի և բարդ իրավիճակում նրանք սկսում են աշխատել։

Ջրհոս։ Դեպքերի մեծամասնությունում հակված չեն երկարատև դեպրեսիայի։ Հետաքրքրասեր և բազմակողմանի լինելու շնորհիվ նրանք խնդիրներից արագորեն շեղվում են։ Դեպրեսիան հաղթահարելու գործում նրանց կօգնի ազատությունն ու ձանձրացրած իրավիճակի փոփոխությունը։

Ձկներ։ Որպես կանոն՝ մելանխոլիկ են և զգացմունքային։ Արագորեն խորասուզվում են խնդրի մեջ, նույնիսկ, եթե այն աննշան է։ Դեպրեսիայի պայմաններում Ձկների ուղեկիցն են դառնում ալկոհոլն ու «ինքն իրեն ուտելը»։ Այս իրավիճակից դուրս գալու համար նրանց կօգնի հասկացող մարդը, ով կկարողանա լսել նրանց և վստահություն ներշնչել։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan