Գետափ-Մարտունի ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից ՋԷԿ-ը սնուցող ջրատար խողովակից տեղի է ունեցել ջրի արտահոսք, ինչի հետևանքով ավտոճանապարհի ասֆալտի շերտը (մոտ 20 մ երկարությամբ) վնասվել է, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Իրականացվում են ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



