Աջիկայի հազվագյուտ բաղադրատոմս, որն ինձ տատիկս է սովորեցրել. կարելի է անմիջապես ուտել
LIFEՁմռանը խնձորով աջիկան անփոխարինելի ուտեստ է մեր սեղանի համար: Այն ավելացնում ենք մսային ուտեստներին, ապուրներին, պարզապես ուտում ենք հացով:
Բաղադրիչները՝
5 կգ լոլիկ
1 քաղցր պղպեղ
1 կգ խնձոր
1 կգ գազար
100 գ. կարմիր կծու պղպեղ
1 բաժակ ձեթ
200 գ. սխտոր
1 բաժակ
9%-անոց քացախ
1,5 ճ. գ. աղ
1/2 ճ. գ. շաքարավազ
Պատրաստումը՝
- Քաղցր պղպեղը մաքրիր սերմերից:
- Գազարը և խնձորը կեղևից մաքրիր:
- Սխտորը մարքիր, կտրտիր: Կարմիր կծու պղպեղը մաքրիր:
- Մսաղացոփվ մանրացրու լոլիկները, քաղցր և կծու պղպեղները, խնձորը, գազարը: Խառնուրդին անպայման ձեթ ավելացրու:
- Ստացված զանգվածը դիր մարմանդ կրակի վրա և եփիր մոտ 2-2,5 ժամ:
- Ավելացրու մանրացված սխտորը, շաքարավզը, քացախը և աղը: Աջիկան ևս 30 րոպե եփիր:
- Մինչ խառնուրդը եփվում է, պատրաստիր տարաները՝ լավ լվա և ախտահանիր:
- Դեռ տաք աջիկան լցրու տարաների մեջ և փակիր կափարիչով: Տարաները շրջիր և թող սառեն, փաթաթել պետք չէ:
Բարի ախորժակ:








1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



