Երևանի փոքր կենտրոնի որոշ փողոցներ հուլիսի 16-ին ժամանակավորապես կփակվեն
SOCIETYԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին մայրաքաղաքում նախատեսված «Երևանյան գունազարդ վազք» (Yerevan Color Run) վազքարշավով պայմանավորված՝ առավոտյան ժամը 09:30-ից մինչև 11:00-ն երթևեկության համար փակ կլինեն մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի երթևեկելի մեկ հատվածը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



