ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ երկու կին բերման է ենթարկվել
SOCIETYԵրևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից երկու կին բերման է ենթարկվել Նոր Նորքի ոստիկանության բաժին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
ԶԼՄ-ներում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն` բերման ենթարկվածներից մեկը ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի հարազատներից Անահիտ Զախարյան է, ում 7 սանտիմետրանոց ասեղներ են հայտնաբերվել:
Հուլիսի 12-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթանում է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման 14 մեղադրյալների գործով դատական նիստը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



