Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Գովեստի խոսքեր ստանալ նման մարդուց, անպատմելի զգացողություն է. Աննա Կարոլինան՝ Շառլ Ազնավուրի հետ հանդիպման մասին

LIFE

Life.panorama.am-ն առաջինն էր հայտնել, որ մարտին Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards» մրցանակաբաշխության կազմակերպիչները՝ «Anna Karolina Production»-ի ղեկավար Աննա Կարոլինան  եւ «Chahbazian Groupe»-ի ղեկավար Հայկ Շահբազյանը պատրաստվում են հանդիպել աշխարհահռչակ շանսյոնե Շառլ Ազնավուրի հետ: Հանդիպման նպատակը շանսոնյեին հատուկ մրցանակը՝ հայ-ֆրանսիական հավերժ եղբայրության խորհրդանշական արձանիկը փոխանցելն էր, քանի որ Շառլ Ազնավուրը հարգելի պատճառով չէր կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը:

Եվ ահա օրերս կայացել է սպասված հանդիպումը, որի մանրամասների մասին Աննա Կարոլինան պատմել է Life.panorama.am-ին:

«Դեռեւս մրցանակաբաշխության կազմակերպման սկզբնական փուլում առանց քննարկման որոշվել էր, որ մեր գլխավոր հյուրը պետք է լինի Շառլ Ազնավուրը, ում պետք է շնորհեինք հայ-ֆրանսիական հավերժ եղբայրության խորհրդանշական արձանիկը, սակայն, Հարավային Ամերիկայում համերգային շրջագայության պատճառով, նա չկարողացավ մասնակցել: Ուստի մենք այն հանձնեցինք Ֆրանկ Փափազյանին, որպեսզի նա փոխանցի մեր մրցանակը: Համերգից հետո երկու օր անց նամակ ստացանք ու տեղեկացանք, որ Շառլ Ազնավուրը ուզում է հանդիպել մեզ հետ, որպեսզի մենք անձամբ նրան հանձնենք արձանիկը: Չեմ կարող նկարագրել մեր հուզմունքը, երբ ստացանք այդ հրավերը, շատ մեծ պատասխանատվություն ու պատիվ էր դա մեզ համար»,- նշեց Աննան ու խոսեց հանդիպման մանրամասների մասին.

«Պատահական չէ, որ իսկապես տաղանդավոր մարդիկ միշտ հասարակ են լինում: Շատ տպավորիչ էր, երբ Շառլն անձամբ մեզ ընդառաջ եկավ ու դիմավորեց: Հանդիպման առաջին վայրկյաններից սկսած ջերմ զրույց սկսվեց: Նա մեզ շնորհակալություն հայտնեց Եվրոպայում նման մասշտաբային հայկական նախագիծ  իրականացնելու համար, իսկ գովեստի խոսքեր ստանալ նման մարդուց, դա անպատմելի զգացողություն է: Այստեղ բոլորն էլ շատ լավ գիտեն ու հասկանում են, թե որքան դժվար է օտար երկրում նման մեծ միջոցառում կազմակերպելը, որը կապված է ոչ միայն  ֆինանսական հնարավարությունների, այլեւ՝ որոշակի պետական կառույցներից թույլտվության հետ»,- նշեց Աննան:

Նրա խոսքով՝ Շառլ Ազնավուրը հիմնականում խոսել է հայերեն, կատակել է, իսկ վերջում բաժանվել են՝ կրկին հանդիպելու ակնկալիքով. Ըստ նախատեսածի՝ առաջիկա ամիսներին Շառլ Ազնավուրը եւս մեկ հանդիպում կունենա երիտասարդ կազմակերպիչների հետ, որն ավելի գործնական բնույթ կկրի:

Ի դեպ՝ հանդիպման ընթացքում Աննա Կարոլինան եւ Հայկ Շահբազյանը խորհրդանշական արձանիկից զատ Շառլ Ազնավուրին են փոխանցել նաեւ «DE LAUR» ընկերության պատրաստած մատանին, որի վրա պատկերված է հայկական խորհրդանիշներ անմոռուկը, նուռը, խաղողը, Սիսն ու Մասիսը եւ խաչը: Աշխարհահռչակ երգիչը խոստովանել է, որ երբեք մատանիներ չի կրել, բայց այդ մեկը կկրի:

«Մեզ համար մեծ պատիվ է, արժանանալ Ֆրանսուա Օլանդի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի եւ պետական այլ այրերի վստահությանը:  Մեր մրցանակաբաշխությունը միայն մշակութային չի եղել, մենք փորձել ենք հայ-ֆրանսիական կապը ավելի ամրացնել եւ ֆրանսիացիներին ծանոթացնել մեր ակունքներին՝ միմյնաց հետ ծանոթացնելով ֆրանսիացի եւ ծագումով հայ գործիչներին: Ի դեպ՝ շնորհակալ եմ Ֆրանկ Փափազյանին, Վարդան Գաբրիելյանին, Հուրիկ Բաղդասարյանին, Արմեն Ատյանին, վերջինս մեր գեղարվեստական ղեկավարն էր, հենց նա համակարգեց այդ ահռելի աշխատանքը»,- ավարտեց Աննա Կարոլինան:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan