Եղիշե Մելիքյան. Մալաքյան եղբայրները մնում են «Ստալում»
SPORT«Ստալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատմել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Գոռ եւ Էդգար Մալաքյան եղբայրները մնալու են ուկրաինական ակումբում:
«Մալաքյան եղբայրները մնացել են թիմում, պարզապես նրանք մյուսներից ավելի ուշ են միացել աշխատանքին: Այդ պատճառով նրանց մոտ կա մարզավիճակի խնդիր: Սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում նրանք մարզավիճակ կհավաքեն»,- Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանի խոսքը փոխանցում է UA-football.com-ը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Մալաքյան եղբայրները մարզվում էին Երեւանի «Բանանցում», որը վրացական հավաքին մեկնել էր առանց նրանց:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



