Հայտնի են Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների անվան հուշամրցաշարի բոլոր հաղթողները
SPORT«Միկա» մարզահամալիրում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 7-րդ հուշամրցաշարը:
Երկու օրերի անզիջում պայքարից հետո հաղթողներ դարձան՝ Ռազմիկ Պապիկյանը (46 կգ, Օլիմպիական հերթափոխի քոլեջ), Նարեկ Հարությունյանը (54 կգ, Արմավիր), Արման Անդրիասյանը (63 կգ, Արտաշատ), Հովիկ Աղբալյանը (76 կգ, Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների անվան մարզադպրոց ) և Սաշա Ցիխիլովը (100 կգ, Ռուսաստան), Նորիկ Ասատրյանը (42 կգ, Մալաթիա), Հրաչյա Մարգարյանը (50 կգ, Արտաշատ), Վազգեն Թևանյանը (58 կգ, Արտաշատ), Գեղամ Գալստյանը (69 կգ, Արտաշատ), Մհեր Մարկոսյանը (85 կգ, Վանաձոր):
Հուշամրցաշարին մասնակցում էին 1999, 2000, 2001 թվականներին ծնված ըմբիշներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Վրաստանից, Իրանից և Ռուսաստանի Դաշնությունից: