Առաջիկայում Թուրքիան չի շտապի բացել Հայաստանի հետ սահմանը. փորձագետ
INTERNATIONAL NEWSՀայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիային շատ թանկ կարող է արժենալ։ Այս մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։
Փորձագետը նշեց, որ դա կարող է հարվածել Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններին։
«Լավ հիշում եմ, երբ 2009 թվականին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, հաջորդ օրն Ադրբեջանում ազգայնականներն այրեցին Թուրքիայի դրոշը։ Իհարկե, դա երկար չտեւեց եւ ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ պարզ դարձավ, որ այդ արձանագրությունները չեն վավերացվի»,- հստակեցրեց Քեռյանը։
Նրա խոսքով՝ Թուքրիան շատ լավ հասկանում է, թե ինչից կարող է զրկվել, ուստի առաջիկայում չի շտապի բացել Հայաստանի հետ սահմանը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



