ՉԼ. Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց ԲԱՏԷ-ի հետ առաջին խաղում
SPORTՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ՝ 1:1:
Առաջին խաղակեսում Հայաստանի չեմպիոնը դժգույն տեսք ուներ: Հանդիպման հաշիվն ընդմիջումից առաջ գլխի հարվածով բացել է Ալեքսեյ Ռիոսը: Երկրորդ խաղակեսում ալաշկերտցիներին հաջողվեց նվազեցնել մրցակցի առավելությունը: 78-րդ րոպեին Արտակ Դաշյանն աջ եզրով լավ անցում կատարեց և փոխանցում կատարեց կենտրոն, իսկ մրցակցի դարպասապահի անվստահ խաղից հետո գնդակը դիպավ նույն Ռիոսին և հայտնվեց դարպասում:
Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա հուլիսի 19-ին Երևանում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



