«Նապոլին» խփել է 17 գոլ, Մերտենսը՝ գեկսա-տրիկի հեղինակ
SPORT«Նապոլին» ընկերական խաղում 17:0 հաշվով հաղթել է «Անաունիա» սիրողական ակումբին, որը հանդես է գալիս Իտալիայի 7-րդ դիվիզիոնում:
Բելգիացի կիսապաշտպան Դրիս Մերտենսը դարձել է 6 գոլի հեղինակ (գեկսա-տրիկ կամ կրկնակի հեթ-տրիկ), իսկ լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը ձեւակերպել է հեթ-տրիկ: Էմանուել Ջակերինին ու Լորենցոն Ինսինյեն աչքի են ընկել 2-ական անգամ, իսկ Ալանը, Նիկոլա Մաքսիմովիչը, Մարկո Ռոգն ու Լեոնարդո Պավոլետին խփել են մեկական գոլ:
Ընկերական խաղ
«Նապոլի» - «Անաունիա»՝ 17:0 (7:0)
Ինսինյե, 4 (1:0), Միլիկ, 23 (2:0), Ալան 24 (3:0), Ինսինյե, 31 (4:0) Միլիկ, 34 (5:0), Մաքսիմովիչ, 45 (6:0); Միլիկ, 45+1 (7:0), Մերտենս, 48 (8:0), Ջակերինի, 50 (9:0), Մերտենս, 51 (10:0), Ռոգ, 52 (11:0), Մերտենս, 54 (12:0), Մերտենս, 63 (13:0), Մերտենս, 68 (14:0), Պավոլետի, 70 (15:0), Ջակերինի, 71 (16:0), Մերտենս, 78 (17:0):