Կառավարության արարողակարգի ծառայության նախկին պետը նշանակվել է Իսպանիայում ՀՀ հյուպատոս. «Հրապարակ»
SOCIETY«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարության արարողակարգի ծառայության նախկին պետ Էդուարդ Հարությունյանը վերջերս նշանակվել է Իսպանիայում ՀՀ հյուպատոս, նստավայրը՝ Մադրիդ:
Նա նախկինում աշխատել է ԱԺ-ում, կառավարությունում, Հովիկ Աբրահամյանի «պրոտոկոլի» պետն էր: Հարությունյանին արարողակարգի պետի պաշտոնում փոխարինել է Լևոն Մինասյանը, ով հենց առաջին աշխատանքային օրն աչքի ընկավ իր պահվածքով՝ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը:
Նա կառավարություն էր տեղափոխվել ԱԳՆ-ից, փաստորեն՝ էդուարդ Հարությունյանն էլ կառավարությունից տեղափոխվեց ԱԳՆ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



