Ուկրաինայի խոշորագույն նավթագործարանում պայթյուն է որոտացել
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի Կրեմենչուգ քաղաքում գտնվող խորոշագույն նավթագործարանում պայթյուն է որոտացել, հաղորդում է 112.ua-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների պետական ծառայության Պոլտավայի մարզային վարչության մամուլի ծառայությունը: Միջադեպի հետեւանքով մահացել է ձեռնարկության մեկ աշխատակից: Դեպքի վայր են ժամանել փրկարարներ:
Պայթյունի պատճառը 500 խմ ծավալով մեթանոլով լի տակառը, որը պայթել է զոդման աշխատանքների ժամանակ: Նշվում է, որ պայթյունից հետո հրդեհ չի բռնկվել, տեղի բնակիչներին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Կիեւի մարզում գտնվող նավթաբազայում: Մի քանի օր շարունակ այրվում էին նավթամթերքով լի 17 ցիստեռններ: Միջադեպի հետեւանքով զոհվել էր 5, վիրավորվել 20 մարդ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



