Դրագուն. Անհասկանալի է` ինչու էինք փակվել պաշտպանությունում, երբ պետք էր «սեղմել» մրցակցին
SPORTԲԱՏԷ-ի կիսապաշտպան Ստանիսլավ Դրագունը ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլի` «Ալաշկերտի» հետ անցկացրած առաջին խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Բորիս-Արենայում» կայացած խաղում Աբրահամ Խաշմանյանի թիմը ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտեց Բելառուսի չեմպիոնի հետ հանդիպումը.
«Հաշիվը մեզ ձեռնտու չէ, ինչպես` երկրորդ կեսի խաղը: Պետք է հետևություններ անել, ավելացնել և պատասխան խաղում ձգտել հաղթանակի:
Կարծում եմ` եթե մենք ավելի վաղ իրացնեինք մեր պահերից մեկը, ապա խաղը բոլորովին այլ սցենարով կընթանար: Իսկ հիմա անհասկանալի է, թե ինչու էինք փակվել պաշտպանությունում, երբ ընդհակառակը պետք էր «սեղմել» մրցակցին: Երևում էր` հայ ֆուտբոլիստները հոգնել են: Ցավոք, դրանից օգտվել մենք չկարողացանք: Եվ հետո այդ անիմաստ ինքնագոլը բարդացրեց մեր խնդիրը:
Պետք է սկսենք պատրաստվել Երևանում կայանալիք դիմակայությանը: Եվ աշխատել` կրկնապատկված էներգիայով»,- Դրագունի խոսքերն է փոխացում ԲԱՏԷ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Երևանում: