Էրդողանի մասին ֆիլմ նկարահանած ռեժիսորը ձերբակալվել է
INTERNATIONAL NEWSԹուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման մասին պատմող մեծ աղմուկ հանած «Արթնացում» ֆիլմի ռեժիսոր Ալի Ավջըն գյուլենական լինելու հիմնավորմամբ ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ֆիլմում տեղ էին գտել սկանդալային կադրեր, որոնցում հեղաշրջման փորձ իրականացնող զինվորականները զենք էին պահել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխին:
Ավելի վաղ նույն ռեժիսորը նկարահանել էր ևս մեկ աղմկահարույց ֆիլմ. «Առաջնորդը»-ը պատմում էր Էրդողանի կյանքի մասին՝ մանկությունից մինչև նախագահի պաշտոնը զբաղեցնելը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



