Կառավարությունն ընդունեց երեխաների պաշտպանության 2017-2022 թթ. ռազմավարությունը
SOCIETYՀայաստանի կառավարությունը հաստատեց երեխաների պաշտպանության 2017-2022 թվականների ռազմավարությունը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ռազմավարության իրականացմամբ կբարելավվի ու կկատարելագործվի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակարգը, երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության իրականացման գործընթացներում կստեղծվի կայուն համագործակցություն պատկան կառույցների միջև:
«Կբարելավի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վիճակը, հաստատություններում խնամվող երեխաների կեսից ավելին կվերադառնան ընտանիք,կապահովվի երեխաներին տրամադրվող առողջապահական, կրթական ու մշակութային ծառայությունների որակն ու մատչելիությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ասատրյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



