Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Մակրոնի նախագահ ընտրվելը պայմանավորված էր նրա եվրոպամետ նախընտրական ելույթով. Ֆրանսիայի դեսպան

POLITICS

Էմանուել  Մակրոնի Ֆրանսիայի նախագահ ընտրվելը մեծապես պայմանավորված էր խիստ եվրոպամետ նախընտրական ելույթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

« Իր ելույթում Մակրոնը  միաժամանակ մատնանշում էր բոլոր այն բարդությունները, որոնց հետ այսօր առճակատվում է Եվրամիությունը: Տարակածությունների առկայության առումով Եվրոպայի ներսում ևս նկատվում էր մեկ ընդհանուր միտում՝ ղեկավար, բարձր մակարդակում գտնվող օղակների եւ հասարակ բնակչության միջեւ առկա անջրպետը, ինչը խնդիրներ էր առաջացնում թե ԵՄ-ի,  թե Միության բնակչության համար։ Եվրոպան իր հերթին ստացավ իր բաժին ճգնաժամերը՝ հունական ֆինանսական խոր խնդիրներ, միգրանտների ներհոսք, ընտրությունների ժամանակ Ֆրանսիայի ներսում կարծիքների մեծ տարբերություն եւ այլն: Միաժամանակ, Մեծ Բրիտանիան սկսել է Եվրամիությունից դուրս գալու գործընթացը, ԵՄ-ի համար մեկ այլ կարեւոր խաղացողի՝ ԱՄՆ-ի նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային ելույթներից հասկանալի է դառնում, որ նա այն աստիճան հետաքրքված չէ Եվրոպայով, որքան նրան նախորդած վարչակարգը։ Սրանք իրողություններ են, որոնք, բնականաբար, չէին կարող անտեսվել»,- ընդգծեց դեսպանը:

Ըստ դեսպանի` անվտանգության առումով թեև «Իսլամական պետությունը» լուրջ հարվածներ է ստանում եւ պարտություն կրում, այդուհանդերձ, ահաբեկչության սպառնալիքը դեռ մնալու է։

«Դրանով են բացատրվում եվրոպական մի շարք քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Այս ամենը չի կարող անտեսվել Եվրոպայի անվտանգության ապագա համակարգը ձեւավորելու հարցում, սակայն եվրոպական տարբեր երկրներ իրենց անվտանգությունն ապահովելու տարբեր մոտեցումներ ունեն»,- ասաց դեսպանը:

Նրա խոսքով` Ֆրանսիան կողմնակից է, որպեսզի Եվրոպան կարողանա իր սեփական ուժերով համախմբել եւ պաշտպանել իր իսկ շահերն ու անվտանգությունը, այդ թվում՝ զարգացնելով դրա համար անհրաժեշտ ռազմական բաղադրյալը եւ հետախուզական գործունեությունը։

«Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի լինի ապահով ու անվտանգ Եվրոպա, որը, միաժամանակ, բաց կլինի այն երկրների համար, որոնք երկխոսության մակարդակով ցանկություն են հայտնելու համագործակցել կամ հանդես գալ որպես համախոհ երկրներ։ Տարակարծությունների առկայությունը ԵՄ-ում ևս նորմալ է, որովհետեւ Եվրոպան երկխոսության հարթակ է»,- շեշտեց դեսպանը:

Դեսպանը կարծում է, որ հենց վերոհիշյալ  բոլոր խնդիրների առկայության պատճառով էր, որ Մակրոնի ելույթը սպասված էր ֆրանսիացիների և եվրոպացիների համար:

«Ահա թե ինչու ֆրանսիացին նրան վստահության քվե տվեց: Հուսով եմ, որ նոր ղեկավարությունը լուծելու է այդ առկա խնդիրները: Եվրոպացիներինհուսախաբ չանելու համար պետք է Գերմանիայի հետ այդ ակնկալիքներն արդարացնենք: Կարծում եմ, հիմնական գերակայություններից մեկը հենց դա է՝ կերտել այնպիսի Եվրոպա, որն ավելի մոտ կլինի ազգաբնակչությանը: Հույս ունեմ, որ այդ ծրագիրը, համաձայն որի ղեկավարների ու սովորական եվրոպացու միջեւ անջրպետը իրեն շատ զգացնել չի տա, իրականանալու է: Ամեն դեպքում, պետք է կարողանանք արդարացնել այդ նպատակը», - եզրափակեց դեսպանը:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank