Հյուսիս-հարավի Երևան-Աշտարակ հատվածի կամուրջները շահագործման կհանձնվեն աշնանը
SOCIETYՀյուսիս-հարավ ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածում իրականացվում են թերությունների վերացման աշխատանքներ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Այդ հատվածում կամուրջների շինաշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարեվերջին, սակայն դրանք իրականացնող կազմակերպությունը խոստացել է դրանք շահագործման հանձնել աշնանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:
Մարտիրոսյանը վստահեցրեց, որ շինաշխատանքների բարձր որակը պահպանվում է, եղել է դրանք իրականացնող կազմակերպության տեղամասում, անձամբ ծանոթացել որակին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



