Հայաստանում բնակարանից զրկվող պարտապանները կունենան նվազագույն բնակմակերեսի իրավունք
SOCIETYՀայաստանում անվճարունակ պարտապանները, զրկվելով բնակարանից, կունենան նվազագույն բնակմակերեսի իրավունք: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Եթե նույնիսկ բնակարանը հարկադիր աճուրդի հանվի, պարտատերը պարտավոր կլինի առնվազն 4.9 մլն դրամ թողնել՝ ելնելով Հայաստանում 40 քմ նվազագույն բնակմակերեսից ու անշարժ գույքի միջին արժեքից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը:
Բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի որոշման համար հիմք է ընդունվել երկու չափանիշ՝ բնակարանի նվազագույն մակերեսը և ՀՀ ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի շուկայական միջինացված գինը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



