Վահրամ Մկրտչյանն ունի դրական հեղինակություն. Լևոն Մկրտչյանն անդրադարձավ նոր փոխնախարարի մասին խոսակցություններին
SOCIETYՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը իր նոր տեղակալ Վահրամ Մկրտչյանին ճանաչում է որպես քաղաքական գործունեության մեծ փորձ ունեցող անհատի։ Կառավարության նիստից հետո անդրադառնալով հարցին, թե տեղյա՞կ է նորանշանակ փոխնախարարի՝ անձ առևանգող լինելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Դուք որակումներ եք տալիս: Ես նրան գիտեմ որպես ԱԺՄ անդամ, ունի քաղաքական գործունեության մեծ փորձ, շատ դրական հեղինակություն, գիտությունների թեկնածու է, եղել է պատգամավոր: Խորհուրդ եմ տալիս նրա հետ զրուցել և մամուլում հրապարակումներ անողներն էլ թող զրուցեն»։
Վահրամ Մկրտչյանը փոխնախարար է նշանակվել հուլիսի 11-ին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



