Yerevan, 16.May.2026,
00
:
00
BREAKING


Հուլիսից հնարավոր կլինի իրականացնել «Արքա» քարտերի սպասարկումը Ռուսաստանի Դաշնության տարածքում

INTERNATIONAL NEWS

 Սանկտ-Պետերբուրգում «Ֆինանսներ հանուն զարգացման» խորագրով միջազգային բանկային 26-րդ կոնգրեսի ընթացքում, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հայտարարվել է 2017 թ-ի հուլիսից Ռուսաստանի Դաշնության տարածքում «Արքա» քարտերի, իսկ ՀՀ տարածքում՝ «Միր» քարտերի սպասարկման մեկնարկի մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Կոնգրեսում իր ելույթի ժամանակ Ռուսատանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և «Արքա» համակարգին՝ արդյունավետ համագործակցության և գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև հիշյալ ծրագրի օպերատիվ, արագ առաջխաղացման համար: Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ԿԲ Խորհրդի որոշմամբ «Միր» քարտային վճարային համակարգն ընդգրկվել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, իսկ «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «Միր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է ստացել: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի, ինչպես նաև երկու երկրների ազգային քարտային համակարգերի օպերատորների կողմից կատարվել է մեծածավալ աշխատանք, որի արդյունքում հնարավոր է դարձել այս նախագծի իրագործումը:

2016 թ. նոյեմբերի 7-8-ը Երևանում կայացած «Վճարային տարածքի հնարավոր ինտեգրման հեռանկարները» թեմայով ԱՊՀ երկրների ազգային բանկերի և վճարային համակարգերի ղեկավարների ու ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման շրջանակում ընդունվել է Ճանապարհային քարտեզ, որի համաձայն մինչև 2017 թ. կեսը նախատեսվում էր ավարտին հասցնել տեխնիկական համապատասխանեցումը և «Միր» ու «Արքա» վճարային համակարգերի քարտերի փոխընդունումը մասնակիցների ենթակառուցվածքներում: Տարեկան կտրվածքով Ռուսաստանից Հայաստան այցելում են մոտ 273 հազ զբոսաշրջիկ, որը կազմում է այլ երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների մոտ 22%: Եթե նախկինում Հայաստանում և/կամ Ռուսաստանում ապրանքների, ծառայությունների համար վճարումներ կամ հաշվից կանխիկացում կատարելու համար զբոսաշրջիկները պետք է ունենային միջազգային վճարային համակարգերի քարտեր, ապա այժմ բավարար կլինի «Արքա» կամ «Միր» համակարգերի քարտերի առկայությունը: Նախաձեռնության մեկ այլ առավելությունն այն է, որ քարտային գործարքներ կատարելիս գործարքի բոլոր մասնակիցներին նախապես հայտնի կլինի արժույթի փոխարկման փոխարժեքը: Բացի այդ նախատեսվում է, որ կիրառվող փոխարժեքը կլինի առավել բարենպաստ միջազգային համակարգերի կողմից կիրառվող փոխարժեքի համեմատ: Այս նախագիծը իր բնույթով առաջինն է ԵԱՏՄ երկրների շրջանակում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության և Ռուսատանի Դաշնության միջև համագործակցության բարձր մակարդակի մասին՝ ուղղված երկու երկրների քաղաքացիներին բարձորակ ծառայությունների մատուցմանը, անկանխիկ վճարումների զարգացմանը և ազգային համակարգերի քարտային գործարքների սպասարկման աշխարհագրության ընդլայնմանը:

 

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia