Թրամփի այցի պատճառով Էյֆելյան աշտարակը կփակեն
INTERNATIONAL NEWSՓարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը մինչեւ հուլիսի 15-ը փակ կլինի այցելուների համար: Պատճառը Ֆրանսիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքային այցն է, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Բացառության կարգով ես հուլիսի 13-ի ժամը 14:30-ից մինչեւ հուլիսի 14-ը ներառյալ փակ եմ լինելու: Ես կրկին դռներս կբացեմ հուլիսի 15-ին ժամը 9:00-ին»,- ասված է Էյֆելյան աշտարակի Twitter-ի պաշտոնական էջում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 13-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ հետ Դոնալդ եւ Մելանյա Թրամփերի հետ հանդիպելու է Էյֆելյան աշտարակի երկրորդ հարկում գործող Jules Verne ռեստորանում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



