Ոչ, ես ծնվել եմ Հայաստանի մարզ Արցախում. Արամ Մանուկյանը՝ դատավորին
SOCIETYԵրեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 13-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակեց ճշտել ամբաստանյալների ինքնությունը: Արամ Մանուկյանին, երբ դատավորը հարցրեց, թե որտեղ է ծնվել, նա պատասխանեց՝ Ստեփանակերտում, որից հետո դատավորն ավելացրեց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Արամ Մանուկյանը տեղից ավելացրեց՝ «Ոչ, ես ծնվել եմ Հայաստանի մարզ Արցախում»:
Նշենք, որ այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:



