Վայոց ձորում կարկուտը վնասել է այգիներ եւ արտեր
SOCIETYՀուլիսի 13-ին, ժամը 17:18-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:40-ից մինչեւ 17:15-ը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում տեղացել է կարկուտ, որի հետեւանքով վնասվել են մոտ 50 հա այգի եւ մոտ 30 հա բանջարաբոստանային մշակաբույսեր:
Վնասի չափերը որոշելու համար համայնքապետարանում կստեղծվի հանձնաժողով:
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին, ոստիկանության ՄՎ ՕՀ օգնականին եւ ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
Նշված տարածքը չի սպասարկվում ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



