Ավտոբուսում գողացել են 40-ամյա կնոջ դրամապանակը, որում եղել է փող ու ոսկեղեն
SOCIETYՀուլիսի 9-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 40-ամյա Անուշ Ն.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 16.50-ին, Կենդանաբանական այգու մոտ՝ երթուղային ավտոբուսի սրահում, իր պոլիէթիլենային տոպրակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են գումար եւ ոսկյա զարդեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:
Հուլիսի 12-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 35-ամյա Արտաշ Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



