Իրաքում գրոհայինները հարձակվել են անվտանգության ուժերի աշխատակիցների վրա
INTERNATIONAL NEWSԱնվտանգության ուժերի 9 աշխատակից է զոհվել, 12–ը վիրավորվել Անբար նահանգում աշխարհազորայինների կենտրոնակայանի վրա «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված մահապարտ ահաբեկիչների հարձակման հետեւանքով, փոխանցում է «Սինհուան»՝ վկայակոչելով նահանգի անվտանգության մարմիններում աղբյուրին։
Վաղ առավոտյան ԻՊ–ի 4 գրոհայիններ կատաղի փոխհրաձգությունից հետո կենտրոնակայանի հսկիչ անցակետի մոտ պայթեցրել են իրենց մահապարտի գոտիները։
Հարձակման հետեւանքով անվտանգության ուժերի 9 աշխատակից զոհվել է, եւս 12 մարդ վիրավորվել է, զոհվել են նաեւ հարձակվողները, որոնց չի հաջողվել հասնել կենտրոնակայանի գլխավոր շենքերին, նշել է աղբյուրը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



