Մանչեսթեր Սիթին միացել է Մբապեի տրանսֆերը ձեռք բերելու պայքարին
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով,- հաղորդում է լրագրող և վերլուծաբան Գրեմ Հանթերը:
Ըստ լրագրողի՝ «քաղաքայինները» ակտիվ բանակցություններ են վարում Մբապեի գործակալների հետ՝ վստահեցնելով, որ Մանչեսթերը Կիլիանի համար լավագույն տարբերակն է: Վերջինս կարող է աշխատել իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի հետ և միաժամանակ լավ գումար վաստակել:
Բացի այդ, Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները Մբապեի գործակալներին խոստանում են, որ կարող են ֆուտբոլիստի համար ռեկորդային գումարներ վճարել:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի երիտասարդ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Ռեալը» և ՊՍԺ-ն, սակայն մինչ օրս պայքարի ֆավորիտի անունը անհայտ է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



