Դուբայում հատուկ կանանց համար նախատեսված շտապօգնություն է ստեղծվել
INTERNATIONAL NEWSԴուբայում նոր նախագիծ է իրականացվում. շտապօգնության 4 հոգանոց կանացի անձնակազմ է ստեղծվել:
Ինչպես գրում է Agence France Presse-ը, վարդագույն համազգեստով աշխատակցուհիները` 2 բուժաշխատող և երկու վարորդ, հերթապահելու են օրական 12 ժամ, շաբաթական 7 օր, որպեսզի օգնության հասնեն իրենց «քույրերին»:
Նորահայտ «վարդագույն շտապ օգնության» ծառայության նպատակն է հնարավորություն տալ կին հիվանդներին իրենց ավելի ազատ զգալ և հանգիստ լինել:
Կառավարության վերահսկողությամբ գործող կազմակերպությունն իր աշխատանքը սկսել է 3 շաբաթ առաջ և հասցրել է 25 կանչի արձագանքել:
Ինչպես աղբյուրը հիշեցնում է, 10 տարի առաջ Դուբայում ստեղծվեց հատուկ տաքսի ծառայություն «կանանց և ընտանիքների համար», որոնք նույնպես ներկայանում էր վարդագույն մեքենաներով և կին վարորդներով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



