Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Մենք կարողանում ենք ճակատագրեր փոխել, ինչի համար շատ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ապրում են ուրիշի ցավով. Վահե Խանամիրյան

LIFE

Citylife.am-ի հերթական զրուցակիցն է հաղորդավար Վահե Խանամիրյանը: Վերջինիս հետ զրուցեցինք մի նախագծի մասին, որի հեղինակներն են հանդիսանում Վահեն և կինը՝ Լիլիթը:  <<Եթե բոլորը>> դարձավ մի նախագիծ, որը կարճ ժամանակում իր վրա սևեռեց անգամ ամենասառնասիրտ մարդկանց ուշադրությունը՝ ստիպելով մի պահ կանգ առնել, արժևորել ունեցածն ու հնարավորության սահմաններում աջակցել դրա կարիքն ունեցողներին:

Citylife.am- Վահե՛, ինչպե՞ս առաջացավ սոցիալական նման լուրջ նախագիծ հեղինակելու միտքը:

Վահե Ես և Լիլիթը աշխատում էինք <<Առավոտ լուսո>> ծրագրում  և տրամադրված էինք նոր եթերաշրջանում սեփական նախագծով հանդես գալ: Հասկացանք, որ մեր հեռուստաընկերության համար նման պատասխանատու հաղորդումը ևս ցանկալի կլինի: Ղեկավարությունը տվեց իր համաձայնությունը,  մենք կազմեցինք նախագիծ, առաջարկներ և այն ամենը, ինչը ցանկանում էինք, որ իրականություն դառնար: Մեր առաջարկը ընդունվեց, և մեկ տարի աշխատելուց հետո կարողացանք արդեն եթեր հեռարձակել:Citylife.am– Կարելի՞ է ասելոր Ձեր սպասելիքները կապված նախագծի հետ արդարացվածեն:

Վահե Սպասելիքները լիովին չեն արդարացվել, քանի որ մենք սպասում էինք ավելի մեծ արձագանքի: Պետք է դեռևս աշխատանք շատ տանենք, որպեսզի մեծանա նաև ֆինանսական աջակցությունը: Չնայած այդ հանգամանքին, կարող եմ ասել, որ այն ամենն էլ, ինչ ունենք անհավանական է: Այստեղ կարևորն այն է, որ մենք կարողանում ենք ճակատագրեր փոխել, ինչի համար շատ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ապրում են ուրիշի ցավով՝ փորձելով իրենց աջակցությունը ցույց տալ կարիքավոր մարդկանց: Արձագանքները շատ են և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս: Անընդհատ զանգահարում են և փորձում ճշտել, թե ինչպես կարող են փոխանցումներ կատարել: Մենք  փորձում ենք, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե թեթևացնել ծնողի ծանր հոգսը:

Citylife.am– Չորսամսյա գործունեության ամփոփիչ հաղորդումից պարզ դարձավոր կանարդեն բուժվածև դեռևս արտերկրում բուժում անցնող երեխաներԻ՞նչ առողջականվիճակում են նրանք գտնվում:

Վահե Այո՛, արտերկրում բուժում ստացողներից երկուսն արդեն հետ են վերադարձել: Նրանցից մեկը՝ Մանեն, ուներ լսողական խնդիր, ամբողջությամբ բուժվեց, և այժմ մասնագետներն աշխատում են նրա խոսակցական ապարատի վրա: Մյուսը՝ Հայկը, ով ուներ  գլխուղեղի բազմակոմպոնենտ ուռուցք, ևս վիրահատվել է և հիմա լավ է: Երեխաներից Մարին այժմ ակտիվ մասնակցում է թերապիաների, ինչի արդյունքում լուրջ հաջողություններ է գրանցել: Արթուրը, ով հիմա Ֆրանսիայում յոդաթերապիա է ստանում, ունի վահանաձև գեղձի քաղցկեղ, որը հիմնականում տարածված է միջին տարիքի մարդկանց մոտ: Այս հիվանդությունը  հանդիպում է չորս միլիոնից մեկ երեխայի մոտ:Citylife.am– Արտերկրում բուժում ստանալուց հետո երեխաները Հայաստանում գտնվելու՞ են բժշկի մշտական հսկողության տակ:

Վահե Նախ ուզում եմ նշել, որ մեր հաղորդումը այն մասին չէ, որ մեր երկրում բժիշկները վատն են, և դա է պատճառը, որ մենք երեխաներին ուղղարկում ենք դրսում բուժվելու: Մենք ունենք պատմություններ, որտեղ հերոսները մեր հայ բժիշկներն են, և լուսաբանում ենք նրանց կատարած հրաշքները: Իսկ այն երեխաները, ովքեր դրսում են բուժում ստանում, դա իրականացվում է զուտ այն պատճառով, քանի որ մեր երկրում չկան անհրաժեշտ սարքավորումներ կամ էլ ոլորտը դեռ այնպիսին չէ, որը կարողանա փոխել երեխայի վիճակը: Վիրահատված երեխաները մեր երկրում, բնականաբար, գտնվում են բժիշկների մշտական հսկողության տակ: Մեր հաղորդումը մշտական կապի մեջ է գտնվում Առողջապահության նախարարության հետ: Տիկին Սարիբեկյանը հաճախակի հավաքում է բժիշկներին, որոնք քննարկում են երեխաների վիճակն ու փորձում լուծումներ գտնել: Եթե երեխայի բուժումը հնարավոր է մեր երկրում, ապա վերջինս բուժումն անցնում է այստեղ, իսկ մեր երկրում բուժման հնարավորության բացակայության դեպքում, արդեն ուղղություններ ենք ստանում, թե որ երկրում է հնարավոր իրականացնել այն:Citylife.am– Նախագիծը պետական մակարդակի աջակցություն ստանու՞մ էթե՞ գումարնամբողջությամբ հավաքվում է բարի և կամեցող մարդկանց կողմից:

Վահե– Մենք պարբերաբար հյուրընկալում ենք պատգամավորների, ովքեր միանալով մեր կոչերին, փորձում են իրենց հնարավորության սահմաններում օգնել մարդկանց՝ նպաստելով նրանց վիճակի բարելավմանը: Այդպիսինների թիվը բավականին մեծ է, և այս պահին կդժվարանամ բոլորին մտաբերել: Մեր շարժմանն են միացել նաև մեծ թվով արվեստագետներ, ովքեր  սիրով գալիս են մեր եթերներին՝ իրենց ներդրումները ևս ունենալով: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է պատասխանատու զգալ իրեն շրջապատի նկատմամբ:

Citylife.am- Նախագիծը իր չորսամսյա գործունեության ընթացքում լուսաբանել է ավելի քան 15 պատմություն: Այն, անշուշտ, կունենա նոր եթերաշրջան: Ի՞նչ սպասելիքներ ունեք նոր եթերաշրջանում:

Վահե- Մեր ամբողջ թիմը հույս ունի, որ հասարակությունն ավելի քան առողջ կգտնվի և նոր եթերաշրջանում ավելի ակտիվ կմասնակցի հանգանակություններին: Կլինեն որոշակի փոփոխություններ, կավելանա հանգանակություն կատարելու ևս մեկ տարբերակ, կունենանք նաև մեր պաշտոնական կայքը, որով մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան իրենց հոգու պարտքը կատարել: Նաև ուզում եմ ասել, որ հայտնվել են անհատներ, ովքեր մեր անունը օգտագործելով մարդկանցից փող են հավաքում, զանգահարում են տնետուն ու առաջարկում են մանկական ամսագիր գնել, որի հասույթը փոխանցելու են հիվանդ երեխաներին՝ ներկայանալով <<Եթե բոլորը>> հաղորդման խմբագրությունից: Երիտասարդներ են նաև հայտնվել, ովքեր արկղներով մեր հաղորդման անունը վրան փակցրած, շրջում են փողոցներով ու փող են հավաքում: Այս երկուսի հետ մենք ոչ մի կապ չունենք. սրանք ուղղակի խարդախություններ են:Citylife.am- Սպասվու՞մ են արդյոք նոր համագործակցություններ:

Վահե-  Այս ուղղությամբ ևս տարվում են լուրջ աշխատանքներ: Անհատ ձեռներեցները ևս կապվում են մեզ հետ, և իրենց աջակցությունը հայտնում: Օրինակ՝ Երևանում կա մանկական ատամնաբուժարան, որի տնօրենը, կապվելով մեզ հետ, առաջարկել է անհրաժեշտության դեպքում երեխաներին մատուցել համապատասխան ծառայությունը:

Citylife.am- Եվ վերջում, կցանկանայի Ձեր եզրափակիչ շնորհակալական խոսքն ուղղեիք բոլոր նրանց, ովքեր ևս ունեն իրենց ներդրումն այս կարևոր գործում, բայց նրանց անունները չեն բարձրաձայնվում:

Վահե- Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին, որոնք իրենց նախաձեռնությամբ կազմակերպել էին միջոցառում, և դրա ընթացքոմ գոյացած ողջ հասույթը փոխանցել մեր շահառուներից մեկին: Շնորհակալ եմ Գևորգ Թաթիոսին, ով անվճար կազմեց մեր հիմնադրամի լոգոն: Fifth LLC -ի ամբողջ թիմը՝ Արամ Անդրեասյանի գլխավորությամբ, շատ արագ արձագանքեց մեր խնդրանքին և անմիջապես գործի անցավ՝ բացելով մեր պաշտոնական կայքը: Այն պատրաստ է և շուտով կհրապարակենք: Կայքի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու մեր երեխաների պատմություններին, կդիտեն իրենց մասին հաղորդումները, և որ ամենակարևորն է հնարավորություն կունենան ներդրում կատարել այդ երեխաների ապագայի համար: 

Citylife.am- Վահե՛,  մաղթում եմ նախագծին բազում հաջողություններ՝ հույս ունենալով, որ կփոխվի օգնության կարիք ունեցողների բոլորի ճակատագրերը:
Անչափ շնորհակալ եմ թե՛ բովանդակալից հարցազրույցի, թե՛ Ձեր ազգանվեր գործի համար:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan