Եվա Եգանյանի «Էլի գարուն կգա» առաջին ձայնասկավառակը թողարկվեց մեծ շուքով
LIFEPast.am-ը տեղեկացավ, որ օրերս Մերիդիան Էքսպո կենտրոնում տարբեր սերունդներ ներկայացնող հայտնի ու սիրված արվեստագետների բազմություն կար ` առիթը ժողովրդական երգը ներկայացնող տաղանդավոր Եվա Եգանյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր :
Դրական , ջերմ մթնորտում հանդիսավարը բեմ հրավիրեց Եվային , ապա դիտեցինք այն տեսանյութը , որում երևում էր նրա անցած ուղին : Փոքրիկ բեմահարթակը լցվեց ու ողողվեց երգչուհու ձայնով ու հանդիսատեսի արձագանքը չուշացավ` արտահայտված ծափողջուններով : Եվայի հետ զրույցում տեղեկացանք , որ ձայնասկավառակի պատրաստման աշխատանքները տևել են մոտ երկու տարի ու նրանում ներառված տասնչորս երգերը ընտրված են հատուկ ուշադրությամբ :
Երեկոյի ավարտին Եվա Եգանյանը ձայնասկավառակներ նվիրեց իր հյուրերին, որոնք էլ իրենց հերթին գովեստի խոսքերով բնութագրեցին երիտասարդ երգչուհուն :
Լուսանկարներն ու ձայնասկավառակի դիզայնը ` Հայկ Ալեքսանյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



