Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սեւան քաղաքում հանդիսավորությամբ բացվեց «Սեւանա լիճ-2017» շախմատի միջազգային մրցաշարը

SPORT

 Հուլիսի 13-ի երեկոյան Սեւան քաղաքի «Բոհեմյան Ռիզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Սեւանա լիճ-2017» շախմատի միջազգային մրցաշարի հանդիսավոր բացումը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարները, կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, մրցաշարի մասնակից շախմատիստները: Կազմակերպիչների ներկայացմամբ, այս տարի շախմատի միջազգային մրցաշարին մասնակցում են 6 երկրի բարձրակարգ շախմատիստներ. Իգոր Կովալենկո՝ Լատվիա, Բասսեմ Ամին՝ Եգիպտոս, Մարտին Կվարցիվ՝ Ուկրաինա, Տամիր Նաբատին՝ Իսրայել,Դարիուշ Սվիերչ՝ Լեհաստան, Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան, Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Տիգրան Հարությունյան՝ Հայաստան:
Ողջունելով մրցաշարի բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին՝ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը նշեց, որ այս կարեւոր մրցաշարը մի կողմից մեծ ճանաչում է բերում Գեղարքունիքի մարզին, իսկ մյուս կողմից նպաստում մեր մշակույթի, ավանդույթների տարածմանը, միջազգային հանրության հետ ուղղակի շփումներին: «Շնորհակալ եմ մրցաշարի կազմակերպիչներին եւ անձամբ ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ ՍերԺ Սարգսյանին, որոնց ջանքերի շնորհիվ մեր մարզում 11-րդ անգամ անցկացվում է այս հեղինակավոր մրցաշարը: Ակնկալում ենք հետաքրքիր մրցապայքար»,-ասաց Կարեն Բոթոյանը: 
ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Սմբատ Լպուտյանն իր հերթին նշեց, որ ավանդաբար Մարտունի քաղաքում անցկացվող այս մրցաշարն այսուհետ կազմակերպիչները ծրագրել են անցկացնել նաեւ մարզի մյուս քաղաքներում, որպեսզի միջազգային հանրությանը ճանաչելի դառնան նաեւ Գեղարքունիքի մյուս տարածաշրջանները: «Այս տարվա մրցաշարը հավաքել է հզոր, երիտասարդ շախմատիստների, ինչն էլ ենթադրում է համառ ու անզիջում պայքար, բացառիկ պարտիաների խաղարկում: Շախմատը ոչ միայն սպորտ է, այլ նաեւ՝ մշակույթ եւ ստեղծագործություն, որը պետք է ծառայեցնել ժողովուրդների բարեկամությանը եւ խաղաղությանը»,-նշեց Սմբատ Լպուտյանը: 
Շախմատի միջազգային մրցաշարի բացման մասնակիցներին գեղարվեստական կատարումներով ողջունեցին երգիչներ Սոնա Ռուբինյանը եւ Սեւակ Ամրոյանը: Ներկաներին զվարճալի պահեր պարգեւեց իլյուզոնիստ Նահապետ Արշակյանը: Վիճակահանությունն անցկացրեց մրցաշարի գլխավոր մրցավար Նորայր Քալանթարյանը: Մրցաշարի առաջին տուրը կկայանա հուլիսի 14-ին, ժամը 15-ին: Մրցաշարին առցանց կարող են հետեւել աշխարհի բազմաթիվ երկրներում: Մրցաշարի փակումը տեղի կունենա հուլիսի 22-ի երեկոյան:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor