Yerevan, 26.October.2026,
00
:
00
BREAKING

Ամերիկյան մղձավանջը շարունակվում է

INTERNATIONAL NEWS
Չնայած պուտինյան Ռուսաստանը հակադրվում է Արևմուտքին որպես բարոյական այլընտրանք, որ հիմնված է ուղղափառության և, այսպես կոչված, արդարության վրա, ակնհայտ է, որ անծայրածիր այդ երկիրն իրականում արյունաքամ է լինում քաղաքակրթության հետնախորշն ընկած: Սա, իհարկե, չի նշանակում, թե այն ամենն, ինչ անում կամ ասում են Մոսկվայում, սխալ է: Ինչպես նաև՝ չի նշանակում, որ Արևմուտքում անխտիր բոլո՛րն են ոտքերն ամպոտ հրեշտակներ: Բայց, խոշոր հաշվով, Ռուսաստանն, իհարկե, մեծապետականության, հոմոֆոբիայի, էթնիկ թնջուկների, զավեշտալի տագնապների, չեկիստականության ու տնտեսական հետամնացության, ինովացիոն լուրջ տեխնոլոգիաներ չյուրացրած և նավթի վրա նստած երկիր է, որն իր ողջ ռեսուրսներն ուղղել է սպառազինությունների ու միջուկային հզոր երկիր լինելու հաճույքի զարգացմանը:
 
Այս առումով հասկանալի է Արևմուտքի այն մտահոգությունը, թե Ռուսաստանի հիմնական նպատակը արևմտյան բոլոր արժեքների և կառույցների, ընդհանրապես դեմոկրատիայի, ընտրական ինստիտուտների վարկաբեկումն ու արժեզրկումն է: Բայց ինչպես հաճախ ենք նկատել՝ այստեղ էլ ռուսների նկատմամբ քննադատությո՛ւնն է յուրօրինակ հոմոֆոբիայի, եթե կուզեք՝ թանձր ռուսատյացության վերածվել: Իսկ այն, ինչ կատարվում է ԱՄՆ–ում, ոչ մի կերպ չես անվանի, քան՝ մղձավանջ և համարյա բոլոր պետական կառույցների փաստացի կաթվածահարություն: Այս մասին նույնպես գրելու բազմաթիվ առիթներ ենք ունեցել:
 
Հասկանալի է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը դեռ շփոթության մեջ է պահում ողջ ամերիկյան իսթեբլիշմենթին: Բայց 7 ամիս շարունակ, առանց անհերքելի ապացույցների, խոսել այն մասին, որ երբեմնի արտահանման արժանի ամերիկյան ժողովրդավարությունն ու ժայռից ամուր դրա բոլոր կառույցներն այնքան խոցելի են եղել, որ ընդամենը մի Պուտին կարողացել է մեն մի Թրամփի միջոցով շատ աննկատ շարքից հանել դրանք, համաձայնեք, անարժան նյութ է ռացիոնալ ընկալման համար: Անշուշտ, մեզ կարող են հակադարձել, թե՝ հենց միայն այն փաստը, որ Սպիտակ տան բնակիչները փշերի վրա են նստած, ամերիկյան ինստիտուտների ուժի, ոչ թե դրանց թուլության վկայությունն են: Եվ այն, որ երեկ սենատորները պաշտոնական մեկնարկ տվին Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացին, նույնպես ապացույցն է այն բանի, որ ԱՄՆ–ն երբեք որևէ մեկին թույլ չի տա իր քթից բռնած պտտել՝ ինչպես դեմոկրատներն են պնդում: Հասկանալի է և այն բացատրությունը, որ Ռուսաստանում, հատկապես դեմոկրատների ագրեսիվ հռետորաբանությունից հետո, պիտի որ շատ ցանկանային ի դեմս ԱՄՆ նախագահի՝ ռուսների նկատմամբ նախընտրական շրջանում շատ ավելի բարեհաճ տրամադրված Դոնալդ Թրամփին տեսնել:
 
Բայց այս վարչակազմի պաշտոնավարումը ոչ միայն չարդարացրեց ռուսների հույսերը, այլև ի չիք դարձրեց հնարավոր բոլոր սպասելիքները, և չենք կարող չհամաձայնել Դոնալդ Թրամփի՝ երեկ CBN–ին տված հարցազրույցի այն գլխավոր մտքին, թե՝ ռուսների համար գուցե Հիլարի Քլինթոնը նախընտրելի նախագահ լիներ: Այլ կերպ ասած՝ դեմոկրատների ագրեսիվ հռետորաբանությունն ու նուլանդյան պեչենիների հիմքով վարվող քաղաքականությունը գուցե շատ ավելի ուղիղ ճանապարհ հարթեին պուտինյան ագրեսիվ գործողությունների համար, քան Թրամփի ներկայի հաճոյախոսություններն (թեպետ՝ կոշտ հայտարարություններն էլ քիչ չեն եղել) ու միաժամանակ՝ շռնդալից ապտակները, որ Կրեմլը համարյա ամեն օր է ստանում: Ոչ ոք չի ասում, թե Թրամփին չպետք է քննադատել, օրինակ, Փարիզյան կլիմայական համաձայնագրից դուրս գալու, միգրացիոն քաղաքականության համար կամ այլ հարցերի շուրջ: Բայց Թրամփն անում է այն, ինչ խոստացել էր դեռ նախընտրական շրջանում, և դեռ ոչ ոք չի ապացուցել, որ նրան ամերիկացիները չեն ընտրել դրանք կյանքի կոչելու համար:
 
Այնպես որ Թրամփն, իհարկե, ճշմարիտ է, երբ առաջարկում է ռացիոնալ քննարկել, թե՝ իսկ ինչո՞վ պիտի ինքը Պուտինի սիրուն արժանանար: «Առաջին իսկ օրվանից ես կամենում եմ ուժեղացնել մեր բանակը, իսկ դա Պուտինին պետք չէ: Ուզում եմ զարգացնել արդյունաբերությունը, թերթաքարային նավթի, գազի արդյունահանումը, որպեսզի ոչ միայն ինքնաբավ լինենք, այլև էներգակիրներ արտահանենք՝ իջեցնելով դրանց գները, ինչը նույնպես Պուտինին դուր չէր գա, որովհետև կախում ունի դրանից… նա նախապատվությունը կտար Հիլարիի հողմաղացներին... և ընդհանրապես՝ ես շատ բան եմ անում, որոնք բացարձակապես հակառակ են նրան, ինչ Պուտինը կկամենար… բայց ոչ ոք երբեք այս մասին չի խոսում»,– իր հարցազրույցում հայտարարել է Թրամփը, որն այժմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով գտնվում է Փարիզում՝ Բաստիլի գրավման տոնակատարություններին մասնակցելու նպատակով:
 
 
Ինչ վերաբերում է իմփիչմենթին՝ Սպիտակ տունը դեմոկրատների այս նախաձեռնությունը որակել է որպես «քաղաքական խաղ՝ վատ իմաստով», և սրանում էլ ճշմարտության հատիկ կա: Ամերիկյան իսթեբլիշմենթն այդկերպ ոչ թե, իբր, խախտված արդարությունը կվերականգնի, այլ ընդամենը կապացուցի, որ երբեք չի հանդուրժի որևէ ինսայդերի, որն իրենցից մեկը չէ: Եվ սա արդեն խնդիր է, որը ոչ մի կապ չունի դեմոկրատիայի, սովորական քաղաքացու ցանկության և նրա քվեի հետ…
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'