«Եթե գտնեմ քեզ» սերիալից հայտնի փոքրիկ դերասանուհի Անիտա Մկրտչյանն այսօր նշում է իր տարեդարձը
PHOTOBlogNews.am-ը գրում է.
«Եթե գտնեմ քեզ» սերիալի Աննայի դերակատար Անիտա Մկրտչյանն այսօր դառնում է 12 տարեկան: Անիտայի համար սա դեբյուտային դեր է, նախկինում աղջիկը ոչ մի տեղ չի նկարահանվել: Սակայն, ինչպես ինքն է նշում, ստեղծագործական խմբի շնորհիվ շատ կարճ ժամկետում այնպես հարմարվեց տեսախցիկներին, որ գրեթե բոլոր տեսարաններում նկարահանվում է մեկ դուբլով:
«Երեկոյան մայրիկս ընկերներիս հետ անակնկալ արեց ինձ: Ընկերներս այդ ուշ ժամին հյուր եկան մեր տուն, պարեցինք, խաղացինք ու չենք էլ նկատել՝ ինչպես ժամանակը թռավ»,- պատմում է Անիտան: Տոնական օրը փոքրիկ դերասանուհին անցկացնելու է ամենահարազատ մարդկանց հետ, ովքեր երեկոյան հավաքվելու են իրենց տանը: Անիտան հատկապես անհամբերությամբ է սպասում մայրիկի անակնկալին, քանի որ մոտավորապես գիտի՝ ինչ է նվիրելու: Հարցին՝ ի՞նչ երազանք է պահելու տորթի մոմերը փչելիս, Անիտան այսպես պատասխանեց. «Շատ եմ ուզում հանդիպել Ռոնալդուի հետ»:
Ի դեպ, Անիտային ճանաչողները գիտեն, որ աղջիկը ոչ միայն սիրում ու երկրպագում է ֆուտբոլը, այլ նաև վարպետորեն կարողանում է խաղալ այդ տղայական կոպիտ խաղը: Բակի երեխաների հետ ամբողջ ամառ մինչ ուշ երեկո ֆուտբոլ են խաղում, անգամ վնասվածքներ է ստանում, բայց շարունակում է խաղալ: Ֆուտբոլային ակումբներից Անիտան երկրպագում է «Ռեալ Մադրիդին», բայց ասում է, որ Հենրիխ Մխիթարյանին էլ է շատ սիրում ու ոգևորվում նրա հաջողություններով և հենց Հենրիխի համար էլ հետևում է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերին: