ԱՄՆ-ում բանկում արգելափակված տղամարդը բանկոմատի միջոցով գրություններ է փոխանցել մարդկանց և խնդրել օգնել իրեն
INTERNATIONAL NEWSԱՄՆ Տեխաս նահանգում ոստիկանությունը գտել է բանկերից մեկի մասնաճյուղում արգելափակված տղամարդու, որը բանկոմատի միջոցով գրություններ է փոխանցել մարդկանց՝ խնդրելով օգնել իրեն:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, իրավապահների փոխանցմամբ՝ տղամարդն արգելափակվել է ներսում, երբ փոխելիս է եղել Bank of America-ի՝ դեպի բանկոմատ տանող սենյակի կողպեքը:
Կանխիկ գումար հանող հաճախորդներից մեկին փոխանցված թերթիկում նա գրել է. «Խնդրում եմ, օգնեք: Ես այստեղ եմ մնացել»: Հետո նա խնդրել է մարդկանց ոստիկանություն կանչել:
Արդյունքում ոստիկանություն է կանչել մի հաճախորդ, որը բանկոմատի ներսից եկող թույլ ձայն է լսել:
Ժամանած իրավապահը կոտրել է սենյակի դուռն ու ազատել տղամարդուն:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



